Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

2010 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Գառնիում 25-ամյա հովիվն իր 44-ամյա սիրուհի կթվորուհուց լսելով՝ ինչ դաժան ձևով է ընդհատել 7 ամսական հղիությունը՝ կրակել է գլխին

2010 թվականի հունիսի 7-ի վաղ առավոտյան Գառնի գյուղի հանդամասերից մեկում կնոջ դիակ է հայտնաբերվել:

44-ամյա Ասյայի (անունը փոխված է) դիակն էր: Գլխին հրազենային վնասվածք կար:

Պարզվել է, որ սպանվածը Արարատի մարզի բնակիչ է, կարճ ժամանակ առաջ էր տեղափոխվել Գառնի ու որպես ոչխարների կթվորուհի աշխատում էր «Գողթի քաշվան» հանդամասում:

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կինը հանդամասում հայտնվելուն պես մտերմացել էր  25-ամյա երիտասարդ աշխատողի՝ Գարիկի հետ: Վերջինս հովիվ էր հանդամասում:

Կինը ցանկություն էր հայտնել երիտասարդի հետ ապրել նույն կացարանում: Հենց այդ կացարանում էլ հայտնաբերվել է  սպանության գործիք ողորկափող որսորդական հրացանը:

Պարզվել է՝ դեպքից հետո Գարիկը հանդամասից անհետացել է: Բայց շուտով նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Գարիկին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2010 թվականի հունիսի 6-ին, ժամը  23-ի սահմաններում Գարիկն Ասյային առաջարկել է բարձրանալ մոտակա բլրակի վրա՝ Գառնի գյուղի գիշերային տեսարանը նայելու:

Աստղերի տակ սրտամոտ, անկեղծ  զրույցի ժամանակ իմանալով, որ Ասյան նախկինում յոթ ամսական հղիությունն ընդհատել է շատ դաժան ձևով, Գարիկը խիստ զայրացել է: Նա համարել է, որ կինը  դաժան, չար ու անմաքուր անձնավորություն է, և՝ որ նման մարդն իրավունք չունի ապրելու: Առանց երկար մտածելու՝ Գարիկն իր մոտ եղած որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է գետնին փռած ծածկոցի վրա պառկած Ասյայի գլխին ու սպանել է նրան: Հետո հրացանը տարել, թողել է կացարանում, ինքը հեռացել է:

Դատարանում Գարիկն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Հայտնել է, թե Ասյան է հենց սկզբից կամեցել, որ նույն կացարանում ապրեն: Փոխադարձ համաձայնությամբ իրենք գտնվել են ինտիմ կապի մեջ: Բայց ինքը նկատել է, որ նա շատ փնթի կին է, կեղտոտում է կացարանի շուրջբոլորը:

Զգուշացրել է, որ իրեն մաքուր պահի, ցույց է տվել հրացանն ու ասել է, որ «գլխից կխփի», եթե նա իրեն չլսի ու շարունակի փնթիություն անել: Ինքը նաև գործատուին է ասել, որ այդ կինը մաքուր չէ, հետն էլ՝ վատ կթվորուհի է, ոչխար կթել չգիտի, եթե հնարավոր է՝ մի ուրիշ աշխատողի բերեն:

Հունիսի 6-ի ուշ երեկոյան իր առաջարկով բարձրացել են մոտակա բլրի վրա՝ Գառնի գյուղի գիշերային տեսարանով հիանալու:

Բլրի վրա պառկել, զրուցել են: Գիշերվա ժամը 1-2-ի սահմաններում Ասյան անկեղծացել ու պատմել է, որ ապօրինի հղիություն է ունեցել ու յոթ ամսականում շատ դաժան ձևով ընդհատել է:

Այդ պահին անասունների մոտ շների հաչոց է լսվել, ինքը հրացանը վերցրել, գնացել է այդ ուղղությամբ:

Երբ վերադարձել է, Ասյան շարունակել է դաժան պատմությունը, հետո էլ հանգիստ ասել է. «Կարելի ա քեզանից մի տղա ունենալ»:

Ինքը շատ վատ է զգացել: Լրիվ համոզվել է, որ Ասյան դաժան, չար ու փնթի անձնավորություն է, և՝ որ այդպիսի մարդն իրավունք չունի ապրելու: Այդ պատճառով տեղնուտեղը իր մոտ եղած հրացանից կրակել է ծածկոցի վրա պառկած Ասյայի գլխին ու սպանել է: Հետո հրացանը տարել է կացարան, իսկ ինքը հեռացել է…

Գարիկը լուսաբացին զանգել է գործատուին, ասել է, որ Ասյային սպանել է, դիակը գտնվում է բլրի վրա: Գարիկի ասածը գործատուն սկզբում լուրջ չի ընդունել, գնացել է հանդամասի նրանց կացարան,  այնտեղ ոչ ոքի չգտնելով՝ նորից է զանգել Գարիկին, հարցրել է՝ ո՞ւր եք: Մտածել է՝ կատակ են անում: Գարիկը նորից է ասել, որ Ասյայի դիակը բլրի վրա է:

Գործատուն աշխատողներից մեկի հետ բարձրացել է բլուրն ու հայտնաբերել Ասյայի դիակը: Ապա ահազանգել է ոստիկանություն…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Գարիկը ճանաչվել է մեղսունակ:

Նա մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Դատավճիռը չի բողոքարկել…

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում