ԱՄՆ Նեւադա նահանգում Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի ժամանակ հաղթել է ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ այս նահանգում նա հավաքել է ձայների 46,2 տոկոսը:
Երկրորդ տեղում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ 23,6 տոկոսով: Առաջատարների եռյակը 13,9 տոկոսով եզրափակել է Սաութ-Բենդ քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բուտտիջիչը:
Ավելի վաղ Սանդերսը հաղթել էր նաեւ Նյու-Հեմփշիրում: