Tuesday, 23 04 2024
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ

ԼՀԿ-ի «Ոչ»-ին օգնելու որոշումը զարմանալի չէ.. այդ ուժը նախընտրեց բացահայտ «սև» չդառնալ

ՀՅ Դաշնակցությունն ու «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստակամություն են հայտնել օգնելու «Ոչ»-ի քարոզչության կողմին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ  Ռուբեն Մելիքյանը։

Տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ՝ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունի։ Խոսքը  յուրաքանչյուր կողմից 4016 անդամի մասին է։ Իսկ անուններ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը այս որոշումը զարմանալի չի համարում, նշում է՝ առաջիկայում կարող է այլ ուժեր ևս նման պատրաստակամություն հայտնեն.«Քանի որ ոչ մի քաղաքական ուժ  չձևավորեց «Ոչ»-ի շտաբ, այդ պարտակամությունն իրենց վրա վերցրեցին իրավաբաններ ու իրավապաշտպաններ, բնական է իրենց անհրաժեշտ էին լինելու  քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ տեղամասային հանձնաժողովներում նշանակելու համար։Այդ ուժերը հայտնել են, որ «Ոչ»-ի շտաբ չեն ձևավորում, բայց ունեն հստակ  դիրքորոշում, ուստի կարող են իրենց ներկայացուցիչներին ուղարկել այդ  տեղամասեր»։

Բադալյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ հիշյալ քաղաքական ուժերի այսօրինակ դիրքորոշումը իրենց քաղաքական ապագայի վրա էական անդրադարձ չի ունենա.«Իրենք պաշտոնապես ասել են, որ «Ոչ»-ին չեն աջակցում, զարմանալի որևէ բան չկա։ Ես նաև չեմ բացառում, որ այս քարոզարշավի ընթացքում այլ քաղաքական ուժեր ևս իրենց բացասական դիրքորոշումը հայտնեն ու աջակցություն ցուցաբերեն»։

Ավելի ազնիվ չէ՞ր լինի այդ դեպքում ձևավորել «Ոչ»-ի շտաբ, դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցն ասաց.«Չեմ կարծում, որ անզիվ լինելու հարց է։ Խնդիրն այն է, որ իշխանություններն այս քարոզարշավը վերածելու էին սև ու սպիտակի պայքարի և եթե որևէ կուսակցություն ձևավորեր «Ոչ»-ի շտաբ, ապա անմիջապես կաշխատեր իշխանությունների կողմից գծված սցենարը՝ այն է սև ու սպիտակի  բաժանումը, ինչը հնարավորություն կտար իշխանություններին մոբիլիզացնել իր կողմնակիցներին ու շատ հեշտությամբ ստանալ ցանկալի արդյունք։ Իսկ քանի որ  այդ ուժերը չձևավորեցին «Ոչ»-ի շտաբ, իշխանությունների այդ ծրագիրը չի աշխատելու։ Դու չես կարող փաստաբաններին «սև» ներկայացնել, առավել ևս, երբ նրանց մեջ կա մարդ, ով ժամանակին պաշտպանել է հենց Նիկոլ Փաշինյանի շահերը, երբ նախկինում իշխանությունները իր դեմ դատական գործընթաց էին սկսել։ Այսինքն հարցն այստեղ ազնվությունը չէ, գործել է  քաղաքական նպատակահարմարությունն ու ռացիոնալիզմը»։

Հարցին՝ այսինքն  բացահայտ չեն ձևավորել «Ոչ»-ի շտաբ, որպեսզի «սև» չդառնան, քաղտեխնոլոգն արձագանքեց.«Այդպես է ստացվում։ Ոչ թե ԼՀԿ-ն չուզեց սև դառնալ, գուցե մի քիչ դավադրապաշտական տեսությունից կարող  է լինել ասածս,  բայց ոնց որ տեսնում էինք ԼՀԿ-ն ուզում էր «Ոչ»-ի շտաբ ձևավորել, բայց երբ չստացավ ընդդիմադիր այլ ուժերի աջակցություն՝ հետ կանգնեց։ Միգուցե «Լուսավոր Հայաստանը»  գնար նաև իշխանությունների հետ քաղաքական առևտրի, որոշ դեպքերում նման դիրքորոշում դրսևորել է։ Գուցե նաև իշխանությունները ցանկանային,  իհարկե նաև ԼՀԿ-ի համաձայնությամբ, որ իրենք ձևավորեին «Ոչ»-ի շտաբ։ Բայց երբ դու այդ շտաբը ձևավորում ես՝պետք է ընդհանուր բոլոր ընդդիմադիր ուժերի աջակցությունը ստանաս։ Իսկ երբ չես ստանում այդ աջակցությունը, նրանք էլ են քեզ քննադատում, իշխանություններն էլ՝ նորից չէր աշխատելու իշխանությունների «սև ու սպիտակի» տեխնոլոգիան»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տվյալ կուսակցությունների այսօրինակ դիրքորոշումն իրենց վարկանիշի վրա ազդեցություն կունենա, իսկ թե ինչպիսի ազդեցություն՝ առայժմ դժվար է ասել.«Բոլոր քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումն ունեն՝ մեկը «Ոչ»-ին է օգնում, մեկը բոյկոտելու կոչ է անում,  մյուսն «Այո»-ի կողմնակից է։ Մենք Մարտի 10-20-ը ընկած ժամանակահատվածում հարցումներ կանենք ու կպարզենք,թե քաղաքացիները որ դիրքորոշման հետ կապված ինչ կարծիք ունեն»։

Նավասարդյանը նկատեց՝ համարյա մեկ շաբաթ է քարոզարշավը մեկնարկել է, բայց ակտիվ քարոզչություն առայժմ չի իրականացվում.«Կտեսնենք, թե ինչ ընթացք կունենա քարոզարշավը, որ ուժն իրեն ինչպես կդրսևորի։ Անշուշտ քաղաքացիները կարդում ու տեսնում են բոլոր հայտարարությունները և իրենց գնահատականն ըստ այդմ կներկայացնեն, մենք էլ այն կհրապարակենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում