ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին «դավաճան» է անվանել և կոչ է արել չհրապարակել նրա գիրքը, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ամերիկացի առաջնորդը պնդում է, որ գիրքը պարունակում է գաղտնագրված տվյալներ: Դա հաստատում են նաև Սպիտակ տան փորձագետները, որոնք վերանայել են տեքստը: Նրանք նշել են, որ որոշ տեղեկություններ գերգաղտնի են:
2019 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Բոլթոնը մտադիր է գիրք գրել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի իր աշխատանքի մասին: Թրամփը նրան աշխատանքից հեռացրեց մեկ ամիս առաջ՝ որոշումը բացատրելով ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ տեսակետների խիստ տարաձայնությամբ: