Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ցտեսությո՛ւն, Մադրի՛դ»․ Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում «թաղեցին» Մադրիդյան սկզբունքները

Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև փետրվարի 15-ին կազմակերպված պանելային քննարկումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին նշանավոր իրադարձությունն է, որն ավելի քան մեկ շաբաթ շարունակում է քննարկվել հայաստանյան, ադրբեջանական և միջազգային մամուլում։

Մյունխենյան դեբատներն, անշուշտ, հետաքրքիր էին ու միաժամանակ՝ վիճահարույց։ Ինքը քննարկումը գլխավորապես Ադրբեջանի նախագահի ջանքերով և ադրբեջանական կողմին հատուկ ագրեսիվ պահվածքի պատճառով վերածվեց վիճաբանության ղարաբաղյան հիմնախնդրի և առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության, պատմական այս կամ այն փաստի և ադրբեջանցիների կողմից հորինված կեղծ թեզերի, տեսակետների, փաստարկների շուրջ։ Մի խոսքով՝ հետաքրքրության և շոուի պակաս չկար։ Բայց թե ի՞նչ նշանակություն կունենա «Մյունխենը» և որքանո՞վ կազդի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա կամ կազդի՞ ընդհանրապես, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը։

Վարչապետ Փաշինյանը փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հաղորդմանը ասել է, որ Մյունխենի հանդիպումը շրջադարձային նշանակություն ունի մի քանի պատճառներով։ Ամենակարևոր արդյունքը, Փաշինյանի խոսքերով, այն է, որ այդ խոսակցությունը հստակ ցույց տվեց միջազգային հանրությանը, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում ունի կառուցողական դիրքորոշում, իսկ Ադրբեջանը՝ ապակառուցողական, ընդհուպ ռասիզմին հասնող դիրքորոշում:

Ալիևի հետ բանավեճից հետո Նիկոլ Փաշինյանը իր մեկնաբանություններում հնչեցրած մտքերը, տեսակետները ամփոփեց 6 համառոտ կետերով, որոնք նա անվանեց «Մյունխենյան սկզբունքներ»։  Վարչապետի ներկայացրած սկզբունքները հետևյալն են․

  1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
  2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
  3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
  4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
  5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:
  6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Հայաստանի վարչապետի այս ամփոփումը կարելի է թերևս ելակետային համարել, քանի որ այն որոշակիորեն արտացոլում է բանակցային կողմերից մեկի՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը խնդրո առարկա հիմնահարցի վերաբերյալ։ Այս շարքում կարելի է հիշատակել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ նախորդ տարվա դեկտեմբերին Բրատիսլավայում ունեցած ելույթը, որի ընթացքում նա ներկայացրեց Հայաստանի՝ 7 կետից բաղկացած դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ՝ առաջին հերթին ընդգծելով, որ Արցախի ժողովորդի ինքնորոշման անքակտելի իրավունքը խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքն է։

Բայց մինչ Փաշինյանի նոր սկզբունքների բովանդակության քննարկմանն անցնելը հիշենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միջնորդական հարթակ տրամադրող միջազգային հայտնի միջազգային կառույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը փոքր-ինչ այլ տեսակետ ունի հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ և իր այդ մոտեցումը վերահաստատել է 2019 թ․ մարտի 9-ին տարածված հայտարարությամբ։

Խոսքը հայտնի  Մադրիդյան սկզբունքների մասին է: Քանի որ Հայաստանում 2018 թ․ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հակամարտող երկրներում և միջազգային հանրության շրջանում շատ էին հնչում հակասական մեկնաբանություններ այն հարցի շուրջ, թե ի՞նչ առաջարկներ են դրված բանակցությունների սեղանին և արդյո՞ք Մադրիդյան սկզբունքները շարունակում են արդիական մնալ, Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ վերահաստատեցին, որ հակամարտության «արդար և տևական կարգավորումը» պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա՝ ներառելով ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Ըստ համանախագահների՝ հիմնախնդրի կարգավորումը պետք է ներառի նաև լրացուցիչ այն 6 տարրերը կամ հասկացությունները, որոնք 2009-2012 թթ․ արված 5 հայտնի հայտարարություններում առաջարկել էին Մինսկի խմբում համանախագահող երեք պետությունների ղեկավարները։

Եռանախագահների հայտարարությունից ուղիղ 3 օր անց՝ մարտի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում հրավիրված համատեղ նիստին հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ համանախագահների կողմից որպես բանակցային գործընթացի հիմք առաջ քաշվող 3 սկզբունքներն ու 6 տարերը «կարիք ունեն կարևոր պարզաբանումների»։ Խնդիրն այն է, որ այս 6 հասկացությունները տարընթերցումների տեղիք են տալիս, տարբեր կերպ են մեկնաբանվում, հատկապես ադրբեջանական կողմն է դրանք իրեն ցանկալի ձևով մեկնաբանում։ Ի դեպ, Ալիևը դա արեց նաև մյունխենյան բանավեճի ընթացքում՝ փորձելով նշված կետերը տեղավորել հիմնախնդրի փուլային կարգավորման տրամաբանության մեջ։

Հայտնի չէ՝ արդյո՞ք հետագա ամիսներին Հայաստանի վարչապետը ստացել է այդ պարզաբանումները համանախագահներից և ի՞նչ բովանդակության քննարկումներ են ընթացել Մինսկի խմբում այս հարցի շուրջ։ Բայց հիմա, երբ Փաշինյանը առաջ է քաշում նոր՝ «Մյունխենյան սկզբունքներ», ո՞րն է դրա ուղերձը։ Արդյո՞ք նա իր նշած 6 կետերը առաջարկում է որպես այլընտրանք եռանախագահների կողմից առաջարկված 6 հիմնական հասկացություններին։

Թեման «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ ասելով, թե Մյունխենը «Մադրիդյան սկզբունքների թաղման ավարտն էր»։

«Արարողությունը կարելի է ավարտված համարել։ Սկզբում կոլեկտիվ դամբանական խոսքի մի մասն ասաց Ալիևը՝ զգալով դա կամ էլ չզգալով։ Դա շարունակությունն էր Երևանում սկսվածի։ Կարծում եմ՝ կողմերը մեծ թեթևությամբ եկան այն եզրակացության, որ հարկավոր է վերջին բուռ հողը նետել այդ «գերեզմանի» մեջ», – այսպիսի պատկերավոր նկարագրությամբ է ռուսաստանցի փորձագետը մեկնաբանում մյունխենյան հանդիպումը՝ ասելով, թե իր կարծիքով՝ երկու ղեկավարներն, ըստ էության, նույն բանն են ասել, պարզապես տարբեր կերպ են ձևակերպել իրենց մտքերը։

«Ալիևն ավելի շատ ափսոսանք հայտնեց այն բանի կապակցությամբ, որ ոչինչ չի ստացվում։ Ցավոք սրտի, նա այնքան էլ անկեղծ չհնչեց, քանի որ դա չէր մտնում Ադրբեջանի ծրագրերի մեջ։ Իսկ Փաշինյանը ներկայացրեց դա որպես վճռական քայլ առաջ՝ ասելով, որ մենք մաքրում ենք այդ փոշին մեր ոտքերից և երբեք դրան չենք վերադառնա: Ըստ էության, նրանք երկուսն էլ գիծ քաշեցին հակամարտության կարգավորման պատմության այս փուլի տակ», – ասաց Դուբնովը։

Եթե Փաշինյանն ու Ալիևը իսկապես Մյունխենում փակեցին Մադրիդյան սկզբունքների էջը՝ դրա փոխարեն կարգավորման նոր նախագիծ, նոր կոնցեպտ, նոր բանաձև առաջարկեցի՞ն, թե՞ ոչ։

Հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասում է․ «Ո՛չ, փոխարենը ոչինչ չեն առաջարկել, և դա շատ ազնիվ դիրքորոշում է, քանի որ այլընտրանք այսօր իսկապես ոչ ոք չի կարող առաջարկել»։

Վադիմ Դուբնովի կարծիքով՝ Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքները» չի կարելի համեմատել Մադրիդյան սկզբունքների հետ՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար բաղադրիչներ․«Ես կարծում եմ՝ դրանք հնարավոր չէ իրար հետ համեմատել՝ այնպես, ինչպես հնարավոր չէ իրար հետ համեմատել վավերագրական ֆիլմը ֆիզիկայի դասագրքի հետ։ Դրանք գրական տարբեր ժանրեր են։ Մադրիդյան սկզբունքները, անկախ այն հանգամանքից՝ այն դուր կգար կողմերին, թե ոչ, այդուհանդերձ, քայլերի որոշակի հաջորդականություն էր և որոշակի փաստաթուղթ՝ բաղկացած կոնկրետ կետերից։ Իսկ այն, ինչ ասում է Փաշինյանը, ցանկությունների, հռչակագրերի համակարգ է։ 1-ին կետը, թե Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից այնպես, ինչպես Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ-ից, ներեցեք, հնչել է դեռևս 1990-ականների սկզբին։ Նույնը կարելի է ասել նաև մյուս կետերի մասին։ Իսկ 3-րդ կետը այն մասին, որ «չկան տարածքներ, կա անվտանգություն», այն է, ինչի մասին խոսեցինք։ Սա ամենակարևոր կետն է, որը նշանակում է՝ ցտեսությո՛ւն, Մադրի՛դ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում