Երկուշաբթի օրը ՝ փետրվարի 24-ին, ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի «Գրին քարտի» տրամադրման նոր կանոններ, այսինքն՝ մշտական բնակության թույլտվություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Ըստ նորամուծության՝ պետական նպաստներին ապավինող դիմորդների համար խստացվելու են կանաչ քարտ ստանալու պահանջները:
«Մեր հասարակության նոր անդամները պետք է ֆինանսապես անկախ լինեն», – ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: