Thursday, 25 04 2024
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

Հեղափոխությունից հետո ժպիտը եկավ քաղաքի վրա. հիմա նորից սկսել ենք իրար չսիրել․ Հրանտ Թոխատյան

«Հայ հանդիսատեսը թատերասեր է: Եվ եթե հետաքրքիր գործ է բեմադրվում, հնարավոր չէ, որ հանդիսատեսը չգա»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

2018թ. թվականի հունվարին քաղաքապետարանի որոշմամբ «Կանազ» մշակույթի պալատի շենքը ներդրումային ծրագրի դիմաց 10-ը տարի ժամկետով անվարձահատույց հանձնվել է դերասան Հրանտ Թոխատյանին` մշակութային գործունեություն ծավալելու նպատակով:
Դերասանի խոսքով՝ ժամկետը շատ քիչ է նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար: «Շենքը շատ անմխիթար վիճակում է, փորձ է կատարվում վերականգնել շենքի նախկին տեսքը: «Շատ էինք երազում ունենալ մեր բեմը, ավելացնել լավ ներկայացումների քանակը, հնարավարություն տալ նաև այլ խմբերի, որոնք բեմ չունեն, և նաև այն երիտասարդներին, որոնք թատերական ինստիտուտն ավարտելուց հետո բավականին երկար սպասում են, մինչև կունենան բեմ: Սա կլինի առաջին մասնավոր թատրոնը: Կունենանք թատերական դպրոց, որտեղ նոր ոճի ներկայացումներ խաղալու համար դերասաններ կպատրաստենք: Ուզում ենք ունենալ նաև մանկական դպրոց և նոր շունչ տալ դերասանի մասնագիտությանը»,- նշեց Հ. Թոխատյանը՝ հավելելով, որ պայմանագրում կա մի խնդրահարույց կետ, դա այն է, որ ցանկացած պահի քաղաքապետարանը կարող է շենքը ետ վերցնել՝ անկախ նրանից, թե որքան ներդրումներ են եղել: «Այս պայմանագիրը պետք է վերանայվի: Մենք առաջարկներ ենք ներկայացրել քաղաքապետարան,- նշեց դերասանը: Նրա հավաստմամբ՝ հոկտեմբերին կսկսվեն շենքի վերակառուցման աշխատանքները. պետության բյուջեից գումար չի տրամադրվի, 3,5 միլոն դոլարի ներդրում կկատարվի մշակույթի ոլորտում:

Հարցին՝ թե արդյոք թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքացիների սպասելիքներն ու ակնկալիքներն արդարացվել են, Հրանտ Թոխատյանը նշեց. «Աշխարհը կարող է պրոգրես ապրել, երբ նոր ուժեր են գալիս, նոր մտածելակերպ, նոր կարողություններ: Երբ սկսել էին փնովման գործընթացը, ես ասում էի՝ սպասենք ոտքի կանգնեն, հասկանան՝ ուր են եկել, որ կարողանան իրենց գիտելիքները ներդնել երկրի զարգացման համար, ցավոք այդ գործընթացը շատ երկար է տևում:

Թավշյա հեղափոխությունից հետո ժպիտ եկավ քաղաքի վրա, ջերմ, լուսավոր ժպիտ, որ հեռացել էր վարդագույն հրաշքից՝ Երևանից… Ես հույս ունեի, որ այս քաղաքի բարիությունը կվերադառնա… Գորշությունը պետք է հեռանա մեզանից: Իսկ հիմա նորից սկսել ենք իրար չսիրել, չնկատել, անտեսել:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում