Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Արդյոք Բաքուն կընդունի՞ «մյունխենյան սկզբունքները». խաղաղությունը վաղվա համար չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

Կայծ, Մյունխենում ՓաշինյանԱլիև քննարկումը լայն արձագանք է ստացել։ Վարչապետ Փաշինյանը երեկվա իր հարցազրույցում հայտարարեց, որ այն շրջադարձային նշանակություն ուներ: «Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որը ես պայմանականորեն անվանում եմ Մյունխենյան սկզբունքներ»,- ասաց Փաշինյանը: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։ 

– Հարցն այն է, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի ասածը կիսո՞ւմ է Իլհամ Ալիևը, թե՞ ոչ: Երբ խոսքը վերաբերում էր «Մադրիդյան սկզբունքներին», Մինսկի խումբն էր, որ ստանձնում էր առաջատարի դերը՝ ինչպես ըստ էության, այնպես էլ տեսքով: Ո՞վ է «Մյունխենի սկզբունքների» բանաձևի և բովանդակության նախաձեռնողը. Նիկոլ Փաշինյանը: Բայց արդյոք Ադրբեջանը ինտեգրվե՞լ է «Մյունխենի սկզբունքներին»: Ես կասկածներ ունեմ: Մենք ստիպված կլինենք հետևել Բաքվի արձագանքներին: Իսկ ինչ են մտածում այդ մասին  Մինսկի խմբի համանախագահները։ Այս հայտարարությունները պետք է տեղադրվեն ինչպես Բաքվի հետընտրական (ժողովրդավարության դիմակահանդես), այնպես էլ  Երևանում նախնական հանրաքվեի (ապրիլի 5-ի ընտրությունների) համատեքստում։

Արդյոք Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, Ալիևի՝ տարածքային ամբողջականության մասին շարունակական պնդումները ցույց չտվեցի՞ն, որ Բաքուն ու Երևանը տարբեր լեզուներով են խոսում, և որ մոտ ապագայում կարգավորում հնարավոր չէ։

– Խաղաղությունը վաղվա համար չէ: Այս խորը տարբերությանը հասնելու բանակցությունների երեսուն տարին չի նպաստի դիրքորոշումների մերձեցմանը: Ահա թե ինչու եմ ես  հետևյալ հարցը տալիս. եթե բոլոր դերասանները հավանություն են տվել «Մյունխենյան սկզբունքների» բանաձևին, ապա ի՞նչ տվեց Երևանը Բաքվին, որպեսզի հանկարծ Ադրբեջանը ընդունի փոխզիջման ուղին, երբ 1988 թվականից ի վեր ոչ մի պահ Ադրբեջանի իշխանությունները չմեղմացրին իրենց դիրքերը հայերի նկատմամբ:

Փաշինյանը նաև նշում է, որ ՀՀ ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում որևէ գաղտնիք չի ունենալու: «Անցել են այն ժամանակները, երբ Ղարաբաղի հարցի էությանը պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ: Ղարաբաղի հարցի էությանը պետք է տեղյակ լինի ողջ հայ ժողովուրդը»,- նշել է վարչապետը: Արդյոք կարծում եք, որ մեր հասարակությունը՝ հատկապես նախկին համակարգի հակաքարոզչության ֆոնին, պատրաստ կլինի՞ հակամարտության կարգավորման։ Արդյոք կա՞ այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։

– Նախ շնորհավորում եմ վարչապետին այս հայտարարության կապակցությամբ, քանի որ թափանցիկությունը ծառայում է հայերի շահերին: Նախկին հայկական ռեժիմների կողմից պաշտպանված գաղտնի դիվանագիտությունը (Լևոն, Ռոբերտ, Սերժ) մեր օգտին չէր: Մարտավարությունը փոխվել է, և ես ուրախանում եմ: Բայց երբ ես ասացի ձեր գործընկերներին, որ Նիկոլ Փաշինյանի կատարումը Մյունխենում թույլ էր, դա ոչ թե նրա ասածի հետ էր կապված, այլ նրա չասածի։ Անվտանգությունը հայերի համար առաջնահերթությունների գերակայությունն է, քանի որ Ադրբեջանը ժխտողական (négationniste), պանթուրքական, ռասիստական պետություն է: Ժխտողական (négationniste) Բաքուն ժխտում է Հայոց ցեղասպանության իրողությունը, դժվար է խաղաղություն հաստատել թուրք-ադրբեջանական դահիճների դահճի ժառանգորդի հետ (հիշեցնեմ, որ Հայոց ցեղասպանության տեսաբան Յուսուֆ Աքչուրան Օսմանյան կայսրությունում արտագաղթած թաթար է): Պանթուրքական Բաքուն պնդում է Զանգեզուրի և Երևանի հայկական տարածքները, դժվար է խաղաղություն հաստատել գիշատիչ պետության հետ: Ռասիստական ադրբեջանական պետությունը իր տարածքում որս է անում հայերի նկատմամբ: Դժվար է վիճել մի պետության հետ, որը հիմնված է հայի ատելության վրա: Մենք պարզապես հիշեցինք մեր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցը:

Մյունխենում,  որն անվտանգության տաճար է, ես կարծում եմ, որ վարչապետը հաղորդակցման այս զորավարժության մեջ պետք է պնդեր բանաձևը ՝ Ադրբեջանը ժխտողական (négationniste), պանթուրքական և ռասիստական պետություն է: Ժամանակին, երբ Գերմանիան, Միացյալ Նահանգների Կոնգրեսը և Սիրիան ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, ես կարծում եմ, որ այդ տիպի հռչակագիրը զսպիչ ազդեցություն կունենար միջազգային հանրության և ինչու ոչ՝ նաև Բաքվի վրա: Մենք հաղորդակցության մեջ ենք և պետք է օգտագործենք ցեղասպանության հռետորաբանությունը՝ ամենուր և միշտ:

Կհաջողվի՞ Արցախը դարձնել բանակցային կողմ, թե՞ դա հնարավոր է միայն, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությամբ միայն։ Ի դեպ, շատերի կարծիքով՝ հենց դրա շուրջ են այժմ քննարկումները, և հենց այդ պատճառով էլ բարձրացվել է այդ համայնքի նախագահի կարգավիճակը։

– Սա ամբողջ հարցն է, որ ես բարձրաձայնեցի  մեր հարցազրույցի սկզբում: Չգիտեմ: Միակ բանը, որ կարելի է նախատեսել, այն է, որ երկու կողմերը բանակցում են այլ ձևով. մենք կունենայինք պատվիրակություններ և ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Կարելի էր պատկերացնել արտաքին գործերի նախարարների գլխավորած երկու պատվիրակություն, որոնցում մի կողմից՝ կլինեն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում