Գերմանիայի ուռուցքաբանության ՀԿ գլխավոր քարտուղար Յոհաննես Բրունսն ասաց, որ իմունոթերապիան քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդն է: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Բրունսը նշել է, որ իմունային ուռուցքաբանությունն իրականացվում է արյան քաղցկեղի համար օգտագործվող դեղամիջոցների և T- բջջային թերապիայի միջոցով:
Ըստ հետազոտողի՝ այս մեթոդների արդյունավետությունը թույլ է տալիս շարունակել հետազոտությունը լիմֆոմայի անբուժելի ձևերի ոլորտում: