Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն նամակ է գրել «Օսկար»ի արժանացած «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոյին՝ հայտնում է NME–ն:
Նամակի մասին Պոն Չժուն խոսել է Հարավային Կորեայում կայացած մամուլի ասուլիսում: Ըստ նրա՝ հաղորդագրությունը շատ անձնական էր:
Ի թիվս այլ բաների՝ Սկորսեզեն գրել է, որ ակնկալում է տեսնել ռեժիսորի հաջորդ ֆիլմը: Նա նաև նշել է հարավկորեացի ռեժիսորի հիանալի աշխատանքը:
«Մակաբույծները» ֆիլմն «Օսկարի» է արժանացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն օտարերկրյա ֆիլմ», «Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգերում: Հոն ինքը արձանիկ է ստացել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: