ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ և կից գրել․
«Եկել ենք Արցախ։
Փնտրում ենք Հակոբ Արշակյանին։
Չկա։
Ասում են՝ գնացել ա հարավ։
Hakob Arshakyan ջան, ու՞ր հասար, ընկեր»։
Հիշեցնենք, որ «Հակոբ Արշակյանն Արցախում է» վերնագրով նյութը մեմերի առիթ էր դարձել Facebook-ում, որին ի պատասխան, Հակոբ Արշակյանը գրել էր․
«Դարձավ համաշխարհային հարց…
Ազատ Արցախ!»