Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կոչնչացնի ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի երկրի օդային տարածքը: Այդ մասին հայտնում է RIA Noivisti- ն՝ հղում անելով Սիրիայի զինված ուժերի հրամանատարությանը:
Գերատեսչությունը նշել է, որ օտարերկրյա օդանավերը կհամարվեն թշնամու թիրախ և կհետապնդվեն ՀՕՊ ուժերի կողմից «մինչև ոչնչացումը»:
SANA-ն հայտնում է, որ սիրիական բանակին արդեն հրամայված է բոլոր հնարավոր եղանակներով ոչնչացնել թշնամու թիրախները: