Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 22-ին` ժամը 19:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում:
ԱԻՆ-ից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ աշխատանքներն այս պահին շարունակվում են: ԱԻՆ աշխատակիցներն այնտեղ են՝ աջակցելու ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցներին, այլ իրավասություններ չունեն, ուստի չեն կարող նաև մանրամասներ հայտնել: