Սիրիայում Դամասկոս-Հալեպ պետական մայրուղին պաշտոնապես բաց է քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է Sana-ն՝ վկայակոչելով Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդի հայտարարությունը:
«Դամասկոս-Հալեպ մայրուղին պաշտոնապես բաց է երթևեկության համար, և այն ամբողջովին հասանելի է քաղաքացիների համար», – ասել է նախարարը: