Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսային վարակի երկու նոր դեպքի մասին: Այս մասին հաղորդել է WAM գործակալությունը:
Ինչպես նշվում է, հիվանդացել են Իրանի 70-ամյա մի քաղաքացի և նրա կինը:
Ներկայում տղամարդու վիճակը անկայուն է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Բոլոր նրանք, ովքեր շփվել են վարակվածների հետ, հետազոտվելու են:
Ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է վարակի 13 դեպք, երեք հոգի արդեն բուժվել է: