Երուսաղեմում պաղեստինցին հարձակվել է իսրայելցի ոստիկանի վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti -ն ՝ հղում անելով Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Ըստ ոստիկանության` պաղեստինցին եկել է Երուսաղեմի Հին քաղաքի Առյուծի դարպասների մոտ և դանակով հարձակվել այնտեղ գտնվող ոստիկանների վրա:
Տղամարդը վնասազերծվել է:
Մամլո ծառայությունը հավելում է, որ ոստիկանների հրաձգության հետևանքով 42-ամյա մի կին վիրավորվել է ոտքից։ Նա հոսպիտալացվել է: