Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Բակո Սահակյանի կարևոր առաքելությունը․ նա պետք է մնա Արցախում

Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների այսօրվա համատեղ նիստում՝ անդրադառնալով Արցախում առաջիկայում կայանալիք ընտրություններին, Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի և Ադրբեջանի միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում։

Իհարկե, վարչապետի «քաղաքական տարածք» ձևակերպումը սոցիալական ցանցերում արդեն դարձել է բուռն քննարկումների, նույնիսկ՝ շահարկումների թեմա՝ հիմք դառնալով պնդումների համար, թե իբրև Փաշինյանը հստակ չի ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Սակայն ես հակված եմ այն կարծիքին, որ այս պարագայում Փաշինյանը գլխավորապես ընդգծել է հենց ժողովրդավարական Արցախի որակական խզումն ավտորիտար Ադրբեջանից, ինչը հնարավոր չի դարձնում ԼՂՀ գոյությունն Ադրբեջանի կազմում՝ հենց մարդու իրավունքների, հումանիտար իրավունքի տեսանկյունից։ Համաձայենք՝ սա լեզու է, որն ավելի ընկալելի է միջազգային հանրության համար, իսկ Հայաստանի վարչապետի ելույթը հաստատապես միայն ներքին լսարանի համար չէ։

Արցախում նախատեսված ընտրությունները ԼՂՀ սուբյեկտությունն ընդգծելու, կարգավորման գործընթացում հայկական օրակարգն առաջ տանելու համար բացառիկ նշանակություն ունեն։ Թեկնածուների առատությունը, իշխանության թեկնածուի բացակայությունը լավ նախադրյալներ են, որպեսզի մարտի 31-ին Արցախում ձևավորվի իրապես լեգիտիմ խորհրդարան և ընտրվի վստահության ուժեղ մանդատ ունեցող նախագահ։

Իհարկե, շատ կարևոր է նաև, որպեսզի Արցախի ընտրություններով սինխրոնացվեն հայկական երկու պետությունների քաղաքական համակարգերը։ Սա բնավ չի ենթադրում «Երևանի թեկնածուի» հաղթանակ կամ Արցախի քաղաքական համակարգի արհեստական «հեղափոխականացում», ինչը նախօրեին Ստեփանակերտի փողոցներում փորձում էին բեմականացնել Սամվել Բաբայանի մի քանի կողմնակիցներ։ Հայկական երկու երկրների քաղաքական համակարգերի սինխրոնացումը կարող է տեղի ունենալ ոչ թե անձերի կամ քաղաքական համակրությունների, այլ՝ ինստիտուցիոնալ մակարդակում, ինչը, տվյալ դեպքում օրինական ընտրություններն են։

Ստեղծված իրավիճակում կարևոր դերակատարություն է վերապահված հեռացող նախագահ Բակո Սահակյանին, ով պարտավոր է առավելագույնս մնալ արբիտրի դերում՝ ստանձնելով պատասխանատվությունը լեգիտիմ ընտրությունների անցկացման հարցում։ Սահակյանը դարձել է նաև այն բացառիկ գործիչը, ով կարող է Արցախում նպաստել նոր մշակույթի ձևավորմանը։

Արցախի երկու նախկին նախագահները պաշոտնը թողնելուց հետո հեռացել են երկրից՝ թուլացնելով ԼՂՀ սուբեկտությունը։ Արցախի գործող նախագահի թիմակիցներից մեկն այսօր հայաստանյան թերթերից մեկին ասել է, թե Բակո Սահակյանը մնալու է Արցախում․ ազատ օրերին իր ապագա գրասենյակն է ձևավորում։ Սա շատ կաևոր քայլ կլինի, որի շնորհիվ Արցախում կարող են դրվել պետական կառավարման մշակույթի հիմքերը, նախադրյալներ ստեղծել ինստիտուցիոնալ հիշողության փոխանցման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում