Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Անկարան աջակցում է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև համաձայնագրի ստորագրմանը փետրվարի 22-ից յոթ օրով Աֆղանստանում բռնության մակարդակը իջեցնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդվել է գերատեսչության կայքում:
«Մենք գոհ ենք, որ ԱՄՆ-ը և թալիբները պայմանավորվել են փետրվարի 22-ից Աֆղանստանում բռնությունների յոթօրյա համընդհանուր նվազեցման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Թուրքիան հույս է հայտնել, որ այս ընթացքում համաձայնագրի դրույթները խստորեն կիրագործվեն:
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ այդ փաստաթուղթը «կտարածի խաղաղության հաստատման ճանապարհը, որը ձեռք է բերվել միջաֆղանական բանակցությունների միջոցով»: