ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախագահի դեմոկրատական թեկնածու Բեռնի Սանդերսին Ռուսաստանի աջակցության մասին լուրերը տարածվում են հենց դեմոկրատների կողմից, քանի որ նրանք չեն ցանկանում ընտրություններում առաջադրելել քաղաքական գործչին: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը իբր ցանկանում է, որ Թրամփը կամ Սանդերսը հաղթեն առաջիկա ընտրություններում:
«Ամեն ինչ կրկին կեղծված է Բեռնի Սանդերսի դեմ», – գրել է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը:
Թրամփի խոսքով՝ դեմոկրատները վստահ են, որ այդ լուրերը ծայրահեղ բացասական ազդեցություն են ունենալու սենատորի՝ կուսակցությունից միասնական թեկնածու դառնալու հնարավորությունների վրա: