Twitter-ը գործարկել է 70 հաշիվների կասեցում, որոնք հրապարակում են անում՝ ի պաշտպանություն Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի, որը առաջադրվել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին: Այս մասին հաղորդել է Los Angeles Times-ը:
Twitter-ի ներկայացուցիչը բացատրել է, որ հարկադրանքի միջոցները ձեռնարկվել են՝ կապված ընկերության՝ պլատֆորմի մանիպուլյացիայի և սպամի վերաբերյալ կանոնակարգի խախտումների հետ։
Նշվում է, որ որոշ հաշիվներ կդադարեցվեն անժամկետ:
Հրապարակման համաձայն՝ սոցիալական ցանցերում առաջխաղացման համար Բլումբերգի շտաբը վարձել է հարյուրավոր ժամանակավոր աշխատակիցներ՝ Facebook- ում, Twitter-ում և Instagram-ում միլիարդատիրոջը սատարող հաղորդագրություններ տարածելու համար: