Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ո՞րն է բանակցային նոր բովանդակությունը․ Փաշինյանը Ստեփանակերտում բացե՞լ է փակագծերը

Այսօր Ստեփնակերտում տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը՝ նախագահությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Բակո Սահակյանի։ Նիստը, դատելով դրանում հնչեցված ելույթներից, այսպես ասած՝ պլանային է։ Իհարկե, նման դեպքերում՝ դա հարաբերական է, որովհետև Մյունխենից հետո կարգավորման գործընթացում որոշակիորեն նոր իրավիճակ է ստեղծվել, ինչպես նաև՝ Հայաստանում և Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ, հանրաքվե և ներքաղաքական այս իրադարձությունները որոշակի սինխորնացման անհրաժեշտություն ունեն։ Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ նոր տարվա առաջին ամիսներին հայկական բանակում գրացվել են մահացության դեպքեր ու տիրող իրավիճակը լրջագույնս կարող է սպառնալ ազգային անվտանգությանը։

Փաշինյանի այսօրվա ելույթը բազմաշերտ է ու, անշուշտ, մի քանի անդրադարձի անհրաժեշտություն ունի՝ թեև հիմնական արձանագրումն այն է, որ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև կարծես հաղթահարվել են բոլոր այն խնդիրները, անհամաձայնությունները, որոնք նկատելի էին հեղափոխությանը հաջորդած առաջին ամիսների ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում այս առումով բավականին արդյունավետ աշխատանք են իրականացրել։

«Այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում և այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ: Այդ հենասյուներից կարևորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում», – ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Այս առումով Փաշինյանը կարևորել է, որ ըստ էության, համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն։

«Կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ», – ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Բանակցային գործընթացին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը Փաշինյանի արցախյան քաղաքականության առանցքային դրույթներից մեկն է, որի մասին առաջին անգամ նա խոսել է պաշտոնը ստանձնելուց մեկ օր անց՝ 2018-ի մայիսի 9-ին, Ստեփնակերտում։

Այս հարցում նոր բան վարչապետն, ըստ էության, չի ասել, մյուս կողմից՝ դեռևս նկատելի չէ, որ միջնորդները կամ Բաքուն պատրաստ են ձևաչափային այդ փոփոխությանը, ավելին՝ Ալիևը պարբերաբար փորձում է նենգափոխել հայկական կողմի առաջարկությունը՝ ճգնելով լեգիտիմացնել ԼՂ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքին։

Շատ ավելի քննարկելի են, այսպես, կոչված, «Մյունխենյան սկզբունքները», որոնցով Փաշինյանը, գուցե անուղղակիորեն, փորձում է հակադրվել Մադրիդյան սկզբունքներին։ Իհարկե, Փաշինյանի հայտնի գրառումը «Մյունխենյան սկզբունքներ» կարելի է անվանել հարաբերականորեն, պայմանականորեն, որովհետև դրանք առայժմ արատցոլում են պաշտոնական Երևանի, գուցե նաև՝ Ստեփնակերտի դիրքորոշումները, սակայն հեռու են այն կարգավիճակից, որպեսզի համաձայնեցված տեքստ համարվեն միջնորդների, առավել ևս՝ Բաքվի կողմից։

Այս հարթության վրա Ստեփնակերտում այսօր տեղի ունեցած ԱԽ-երի համատեղ նիստի կարևորությունն ավելի է ընդգծվում, որովհետև ակնկալվում է, որ դրա ոչ հրապարակային հատվածում Փաշինյանը որոշ փակագծեր կարող է բացել՝ ավելի որոշակիացնելով կարգավորման գործընթացի այսօրվա առանձնահատկությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում