Իսրայելում գրանցվել է COVID-2019 կորոնովիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը: Վարակը հայտնաբերվել է ճանապարհորդությունից վերադարձած 11 իսրայելացիներից մեկի մոտ:
Աղյուրի տվյալներով, նրանք վերադարձել են հայրենիք Diamond Princess-ում նավարկությունից հետո, որը գտնվում էր կարանտինում Ճապոնիայում:
Նշենք, որ Diamond Princess նավը հայտնվել է կարանտինում փետրվարի 5-ին, երբ Հոնկոնգից ուղևորի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ընդհանուր առմամբ, նավում եղել է մոտ 3,7 հազար մարդ: Երկու շաբաթ անց կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 600 ուղևորի մոտ։