«Ժամանակ» օրաթերթը այսօր գրել էր, որ օրերս մի քանի օրով Հայաստան է ժամանել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:
Սակայն ՀՔԾ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ օրաթերթում հրապարակված տեղեկությունը, որ Միքայել Մինասյանը մի քանի օրով այցելել է ՀՀ, իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ «Ժամանակ»-ը գրել էր նաև, որ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Մինասյանի ժամանման մասին հայտնել են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին, սակայն նրա նկատմամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել, քանի որ Մինասյանը որեւէ քրեական գործով չի անցնում ո՛չ վկայի, ո՛չ մեղադրյալի կարգավիճակով: Այս պահին Մինասյանը լքել է ՀՀ պետական սահմանը»: