Մալայզիայի իշխող՝ «Հույսի դաշինք» կոալիցիայի գերագույն խորհուրդը թույլ է տվել 94-ամյա վարչապետ Մահաթհիր Մոհամեդին ինքնուրույն որոշել, թե երբ թողնի իր պաշտոնը։ Այս մասին հաղորդում է Star պարբերականը։
Վարչապետը հայտարարել է, որ հպարտանում է իրեն ընձեռնված իրավունքով։
«Ես կորոշեմ»,- եզրափակել է նա։
Ընդ որում, 2019 թվականի վերջին Մոհամադը չէր բացառել, որ կմնա իշխանության ղեկին մինչև 2030 թվականը։ Նա խոստացել է, որ թոշակի կգնա միայն այն ժամանակ, երբ կլուծի նախկին իշխանության ստեղծած խնդիրները։
Մահաթհիր Մոհամեդը վարչապետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականին։ 1981-2003 թվականներին նա գլխավորել է իշխող կուսակցության կառավարությունը։