Մարդու իմունային անբավարարության վիրուսով հիվանդ (ՄԻԱՎ) հարյուրավոր հիվանդներ են ցույցի դուրս եկել Մեքսիկայում, Սոցիալական ապահովության ինստիտուտի շենքի դիմաց՝ բողոքելով անհրաժեշտ դեղամիջոցների պակասից։ Այս մասին հաղորդում է El Universal-ը։
Ավելի քան 750 հիվանդներ հակառետրովիրուսային դեղամիջոցների կարիք ունեն, հայտարարում են ցույցի մասնակիցները։ Նրանց խոսքերով՝ հիվանդներին ամբողջական դեղատոմսեր դուրս չեն գրվում անհրաժեշտ դեղամիջոցների համար։
Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում Սոցապ ինստիտուտի գլխավոր տնօրեն Զոե Ռոբլեդոյի հետ և սպառնում են շարունակել փակ պահել Մեխիկոյի կենտրոնական փողոցը։
Ինստիտուտում հայտարարում են, որ հիվանդների բողոքները անհատական կարգով կուսումնասիրվեն։