Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Ուհանի իշխանությունները ևս 19 ժամանակավոր հիվանդանոց կբացեն կորոնավիրուսով վարակվածների համար

Ուհանի իշխանությունները, որտեղ կորոնավիրուսի ամենաընդգրկուն բռնկումն է գրանցվել Չինաստանում, պլանավորում են ևւս 19 ժամանակավոր հիվանդանոց բացել վարակվածների համար: Այդ մասին փետրվարի 21-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ուհանի առաջին փոխքաղաքագլուխ Հու Յաբոն։

«Վարակվածների թվաքանակն օրեցօր նկատելիորեն ավելանում է, և խիստ անհրաժեշտ են հավելյալ հիվանդանոցային մահճակալներ»,-պարզաբանել Է նա:

Պաշտոնական տվյալների համաձայն, Ուհանում արդեն կա 13 ժամանակավոր հիվանդանոց, որոնք պատրաստ են ընդունել 13,3 հազարից ավելի պացիենտների: Մինչև փետրվարի 25-ը հիվանդանոցային մահճակալների թիվը ծրագրվում է հասցնել 30 հազարի: Ուհանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դրա տարածման ողջ ժամանակաշրջանում գերազանցել է 45,3 հազարը, նրանցից ավելի քան 6,2 հազարն ապաքինվել են: Մահացության մակարդակը կազմել է 3,71 տոկոս:

ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում հաստատվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման 75 հազար 465 դեպք, 2 236 մարդ մահացել Է: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել Է 889-ով, մահացածներինը՝ 118-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 115 մարդ: Հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 54 հազար 960 մարդ, ավելի քան 11,6 հազարի վիճակը գնահատվում Է՝ ծանր: 18,2 հազարից ավելի մարդ ապաքինվել և դուրս Է գրվել բուժհիմնարկներից:

Ինչպես հայտնել Է South China Morning Post հոնկոնգյան թերթը, փետրվարի 20-ի առավոտվա դրությամբ Չինաստանի մայրցամաքային մասի սահմաններից դուրս Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել Է 1251-ի, մեկ օրում հայտնաբերվել է հիվանդության 102 նոր դեպք: Նրա տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը մայրցամաքային Չինաստանից դուրս ավելացել Է մեկով և կազմել 11: Երեք մարդ մահացել է Ճապոնիայում, մահվան ելքով երկուական դեպք է գրանցվել Հոնկոնգում և Իրանում, մեկական՝ Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Տայվանում և Ֆիլիպիններում: Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն ապրիլի վերջից ոչ շուտ: Այդ մասին փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՉԺՀ-ի գիտության և տեխնոլոգիաների փոխնախարար Սյույ Նանպինը: Իր հերթին ՉԺՀ-ի Գիտությունների ակադեմիայի անդամ Վան Ֆուշենը հայտնել Է, որ Covid-19 նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում ապաքինումից հետո: Նրա խոսքով՝ հիվանդության կլինիկական ախտանիշներն անհետանում են մեկ շաբաթվա ընթացքում, իսկ հիվանդության թեթև և միջին ձևով հիվանդների բաժինը գերազանցում է 80 տոկոսը: Գիտնականը նշել է, որ ճիշտ ռեժիմի դեպքում. լավ հանգիստ, սնունդ, դեղորայքի ժամանակին ընդունում, մարդու իմունիտետն ունակ է ինքը հաղթելու վարակը:

Չինաստանի իշխանություններն արագացրել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի դեղամիջոցների հսկողության պետական վարչության փոխղեկավար Չեն Շիֆեյին: Նրա խոսքով՝ տեղի գիտնականներն ընդհանուր առմամբ ավարտել են այդ պատրաստուկների գիտական հետազոտությունը դրանց արդյունավետության ստուգման առումով:

Նշվում Է, որ Չինաստանի իշխանությունները նաև արագացված ռեժիմով դիտարկում են դրանց վաճառքը թույլատրելու հնարավորությունը: Չինաստանի Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվն օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել Է այն վարակվածների թիվը, որոնք ընդունվել են բուժհաստատություններ: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենին: Նա նաև նշել Է, որ Չինաստանում առաջին անգամ համաճարակի սկսվելուց ի վեր օրվա ընթացքում գրանցվել Է ապաքինվածների ռեկորդային ցուցանիշ: Այսպես, փետրվարի 20-ին ամբողջ երկրի հիվանդանոցներից դուրս Է գրվել ավելի քան 2 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում