armtimes.com: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ «Այո»-ի նախընտրական շտաբը «Դվին» հյուրանոցային համալիրում դրամահավաք կկազմակերպի։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նա նշեց, որ դրամահավաքը տեղի կունենա փետրավարի 25-ին: Հարցին, թե, ըստ իրեն, քաղաքացիները ո՞րքան աջակցություն կցուցաբերեն, Աղաջանյանը, թեեւ հստակ պատասխան չտվեց, բայց կարծիք հայտնեց, որ բազմաթիվ քաղաքացիներ կմասնակցեն դրամահավաքին: