Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է հրահրել Ադրբեջանին գնալ արկածախնդրության․ այդ ժամանակ մի հատ թաթալոշ բերանին կքաշենք»

«Ես քաղաքական գնահատականներ տալ չեմ կարող և չեմ ուզում, միայն իմ սուբյեկտիվ կարծիքը կարող եմ ասել, որ այդքան էլ ճիշտ չեմ համարում նման դեբատների մասնակցելը, որովհետև Իլհամ Ալիևը եկել էր ու ալամ աշխարհի ստերն էր խոսում, նրա ամբողջ խոսքը կառուցված էր կեղծիքի ու մանիպուլյացիաների վրա, ես այդ պանելային քննարկման ժամանակ այդպես էլ Ադրբեջանի ղեկավարից իրականությանը համապատասխանող մի բառ չլսեցի, կառուցողական ոչ մի մոտեցում չտեսա, ուստի չգիտեմ՝ մյուս անգամ պե՞տք է նրա հետ այդ դաշտ մտնել, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է առհասարակ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումներին ու բանակցություններին, ապա դրանք, իհարկե, պետք են, կարևոր են, սակայն մյուս կողմից, ըստ էության, այդ հանդիպումները ոչ մի էական դերակատարում չեն ունենում՝ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն է պնդում, ու առաջընթաց, մեծ հաշվով, չենք ունենում, ոչ մի նոր քայլ դրանց չի հաջորդում, հետևաբար գտնում եմ, որ անիմաստ է այդ բանակցություններից լուրջ ակնկալիքներ ունենալը, համենայնդեպս, մինչ այսօր դրական տեղաշարժ չենք տեսել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճին։

Արկադի Տեր-Թադևոսյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների միջև ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումները ոչ ավելին են, քան «հանդիպումներ են հանդիպելու համար»։

«Մինսկի խումբն ավելին անել չի կարող՝ բացի հանդիպումների կազմակերպումից։ Եթե Փաշինյանն ու Ալիևն իրար հետ լեզու չեն կարողանում գտնել՝ Մինսկի խումբն այստեղ անելիք չունի, նրա մանդատը միայն միջնորդական առաքելություն իրականացնելն է, չնայած՝ ես առավել հակված եմ մտածելու, որ Մինսկի խումբն ավելի շատ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, քան հայամետ․ շուրջ երկու տարվա մեջ այդ բանակցությունները միայն մի արդյունք են տվել՝ այն է, որ առաջնագծում լարվածությունը համեմատաբար նվազել է, որևէ այլ բանի ականատես դեռևս չենք եղել»,- ընդգծեց մեր զրուցակիցն ու այս համատեքստում հավելեց նաև․

«Մենք հիմա տեսնում ենք, որ կրկին սրվել են ռուս-թուրքական հարաբերությունները սիրիական Իդլիբ նահանգի հարցի շուրջ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան գուցե փորձի տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնել ու դրա համար կհրահրի նաև Ադրբեջանին որոշակի արկածախնդրության գնալ, չնայած այդ ժամանակ մենք նրանց արժանի հակահարված կտանք ու, ժողովրդական խոսքով ասած՝ ադրբեջանցիների բերանին թաթալոշ կքաշենք, բայց առայժմ պետք է սպասենք ու տեսնենք՝ առաջիկայում իրադարձություններն ինչպես են զարգանում, որովհետև բացառված չէ նաև, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները նորմալանան․ չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը փորձում է իր «ատամները ցույց տալ», բայց, ըստ իս՝ ընդդեմ Ռուսաստանի նա ծայրահեղ միջոցների ուղղակի չի գնա, կզգուշանա, Թուրքիայի հնարավորությունները շատ ավելի քիչ են, քան Ռուսաստանինը։ Կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կլինի, այսինքն՝ Թուրքիան ու Ռուսաստանը կբանակցեն ու կպայմանավորվեն, ընդհանուր հայտարարի կգան, ու իրավիճակը չի բարդանա, որովհետև հիմա այդ երկու երկրները ընդհանուր շահեր ունեն թե´ նավթի հարցում, թե´ ռուսական «Ս-400»-ների գնման հարցում»։

Արցախի հերոսը համամիտ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վարչապետ Փաշինյանի ներկայացրած մոտեցումների հետ, մասնավորապես, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, և Արցախի ժողովուրդն ինքը որոշի իր հետագա ճակատագիրը, ինչպես նաև Տեր-Թադևոսյանը շատ կարևոր ուղերձ համարեց անվտանգության վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած թեզը։

Հիշեցնենք, որ այս մասով վարչապետը մասնավորապես հայտարարել էր, որ «Ղարաբաղն Ադրբեջանի համար տարածք է, մինչդեռ մեզ համար՝ Ղարաբաղն անվտանգություն է, իսկ անվտանգությունը չեն զիջում»։

«Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է և որևէ պարագայում իր եղբայրական պետությանը միայնակ չի թողնի։ Արցախը Հայաստանի մի մասն է, ու Ադրբեջանը դա շատ լավ գիտի, ուստի Արցախի դեմ ուղղված ցանկացած գործողություն՝ դա գործողություն է ընդդեմ Հայաստանի, որն անպատասխան չի մնա, ոչ մեկ նրանց տարածք տալ չի պատրաստվում, լավ կանեն՝ դրա մասին մոռանան»,- եզրափակեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում