Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Հայաստանը «կառերեսվի՞» Վենետիկի հանձնաժողովի հետ

Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի շատ հարցերի, այդ թվում՝ մեր եվրոպացի գործընկերների, իր մեծ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Սահմանադրական հանրաքվեի նախաձեռնությունը չի ուղարկվում Վենետիկի հանձնաժողովին՝ եթե այն չունի իրավականության խնդիր:

Հայտնի է, որ պայմանական, թե բացահայտ «Ոչ»-ի դիրքերից ներկայացող ուժերը ընդդիմախոսության փաստարկ են դարձրել նաև այդ հանգամանքը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ առնչությամբ քննարկումներ է ունեցել Գերմանիա այցի ընթացքում՝ եվրոպացի գործընկերների հետ, ու նրանք էլ որոշակի զարմանքով են լսել շատ հանգամանքներ: Որքանով հնարավոր է դատել վարչապետի պատասխաններից, խոսքն այն մասին է, որ եվրոպացիները որոշակիորեն բացահայտել են իրենց համար Հայաստանի նախկին իշխանության և Վենետիկի հանձնաժողովի ղեկավարության, այսպես ասած, քաղաքական գործարքի պատկերը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցը օգտագործելու էր Եվրամիության առաջատար պետության հետ Հայաստանի ներքին կյանքում առաջացած իրավա-քաղաքական հարցի, այսպես ասած, եվրոպական ասպեկտը քննարկելու և խնդիրները հարթելու համար, կասկած չկար, և մենք այդ մասին արձանագրել էինք նաև նրա Գերմանիա այցից առաջ: Ներկայումս վարչապետ Փաշինյանի հայտարարությունից տպավորություն է, որ նա Գերմանիա այցի ընթացքում ոչ միայն հարթել է այդ առումով Եվրոպայի խորհրդի հետ հնարավոր խնդիրները կամ ռիսկերը, այլ նաև խնդիր է ստեղծել Վենետիկի հանձնաժողովի համար: Մո՞տ է այդ տպավորությունն իրականությանը, կամ որքանո՞վ է մոտ, բավականին դժվար է ասել, հավանաբար, դա պարզ կլինի հետագա զարգացումների ընթացքում: Համենայնդեպս նկատելի է մի բան, որ հարցադրումները Եվրոպայից զգալիորեն նվազել են, պասիվացել: Թեև դա կարող է լինել, իհարկե, ժամանակավոր, կամ գուցե խնդիրները անցել են այսպես ասած՝ տողատակ:

Հնարավոր է դիտարկել ամենատարբեր սցենարներ, սակայն վարչապետի հայտարարությունը, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի նաև եվրոպացի գործընկերների մոտ առաջացած հարցերի, բավականին պատասխանատու հայտարարություն է: Եվ, եթե այն ստանա որոշակի ընթացք քաղաքական իմաստով, թեկուզ տողատակում, ապա կարող է ընդհանրապես նշանակալի գործընթաց լինի ամբողջ եվրոպական քաղաքականության համար: Կգնա՞ դրան Երևանը, այսինքն՝ կգնա՞ հարցապնդման և «առերեսման» պահանջի ճանապարհով, թե՞ կբավարարվի այդ քայլերով՝ իր նախաձեռնության առնչությամբ եվրոպական քաղաքական ռիսկերը նվազեցնելու հանգամանքով: Եվ արդյո՞ք հենց այդ հանգամանքը չուներ որոշակի նշանակություն նաև այն իմաստով, չդարձավ պատճառներից մեկը, որ չձևավորվեց քաղաքական «Ոչ»-ի շտաբ, քանի որ էապես սահմանափակվեց եվրոպական քաղաքական աջակցության հեռանկարը կամ հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում