Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Մոնումենտի դղյակների թալանչիներին բացահայտելու համար բարդ գործընթաց է սկսվելու

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի հրապարակած Սպառազինությունների համաշխարհային ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ Իսրայելից և  Սինգապուրից հետո:

Անշուշտ, հասկանալի է, որ ռազմականացվածության հանագամանքը չափվում է որոշակի ստանդարտներով, որտեղ դեր ունի նաև բնակչության քանակի և սպառազինության հարաբերակցությունը: Անկասկած է, որ եթե չլինեին Արցախյան հարցն ու պատերազմը և ռեժիմը Ադրբեջանի հետ, Հայաստանը դժվար թե ունենար ռազմականացվածության բարձր մակարդակի անհրաժեշտություն: Մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական իմաստով մենք գտնվում ենք բարդագույն հանգույցում և ամենևին երաշախավորված չէ այն, որ անգամ հակամարտության բացակայության պարագայում  մեր անվտանգության խնդիրների առավելագույնս ինքնիշխան սպասարկումը չէր պահանջի բարձր ռազմականացվածություն:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«Պետք է ուրախ լինենք, որ նման բարձր ցուցանիշ ունենք, բայց դա լավ օրից չէ, եթե Հայաստանը չունենար անվտանգության լրջագույն մարտահրավերներ, ապա նման մեծ ծախս չէր կատարի, ռազմական բյուջեն չէր ավելացնի: Այդ ծախսերը վերջին տարիներին կտրուկ աճել են»,- նշեց Վիկտոր Ենգիբարյանը:

«Կուզենայի, որ մեծ ծախսեր կատարվեին ոչ թե արտերկրից զենք ձեռք բերելու համար, այլ ռազմարդյունաբերության մեջ ներդրումներ անելով»,- նշեց Հայկ Սահակյանը՝ ընդգծելով, որ հենց դա կլինի երաշխիքը, որ մեր անվտանգությունը կարող ենք ապահովել երկարաժամկետ առումով:

Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ ժողովրդավարությունը նախապայման է բարեփոխումներ անելու համար. «Եթե մենք գնում ենք բանակին տրամադրվող ծախսերի մեծացմանը, անհրաժեշտ է մտածել պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին»:

Առաջիկայում, ըստ վարչապետի հայտարարության, բանակում ծախսվելու է 2,5 միլիարդ դրամ, անդրադառնալով այս դիտարկմանը՝  Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ դա ռեալ թիվ է, և այդ գումարի մեծ մասը հակակոռուպցիոն պայքարի ճանապարհով է ձեռք բերվելու: «Մենք՝ ինքներս, մեզ քննադատում ենք դանդաղկոտության համար, չնայած, որ բյուջե վերադարձված գումարները մի քանի անգամ գերազանցում են բոլոր ժամանակներում վերադարձված գումարների չափը: Այս գործընթացում դեռ շատ անելիքներ կան, մեխանիզմներ են կիրառվելու օրինական ճանապարհով յուրացված գումարները բյուջե վերադարձնելու համար»:

Դիտարկմանը, որ Մոնումենտի անօրինական շինությունների մասին վարչապետի հիշեցումը, թերևս, պատահական չէր, Արմեն Խաչատրյանը նշեց, որ դրանք հիմնականում պաշտոնյաների դղյակներ են. «Բացառում եմ, որ իրենց հայտարարագրված եկամուտներով նրանք կարող էին 300 միլիոն դոլարանոց դղյակ ունենալ: Ես միշտ Վրաստանի փորձն եմ նշում, երբ որ այդ անձնավորությանը օրենքով սահմանված կարգով ճանաչում են որպես թալանչի, նա իր թալանից վերադարձնում է պետությանը և դրա փոխարեն, օրինակ, չի դատապարտվում: Այս գործարքը տրամաբանական կլինի… »: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ դղյակների թալանչիներին բացահայտելու համար բարդ գործընթաց է սկսվելու:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում