Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

Սա ինձ համար մարկեսյան ողբերգություն է․ Նաիրա Զոհրաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

– ԲՀԿ-ն նախաձեռնում է խորհրդարանական լսումներ վարորդների խնդրով. ի՞նչ եք ուզում պարզել:

– Մենք կողմ ենք խստացմանը, քանի որ ունենք տխուր վիճակագրություն՝ հատկապես մահվան ելքերով վրաերթերի, բայց երթևեկության կանոնակարգման բալային համակարգի վերաբերյալ այն նախագիծը, որ բերվեց ԱԺ, շատ կարճ ժամանակում պարզվեց, որ կենսունակ չէ, և հիմա դա նաև «Իմ քայլի» մեր գործընկերներն են ընդունում: Երբ որ մեզ մեղադրում են՝ ասելով, թե դուք ուզում եք, որ օրենք, օրինականություն չլինի, դա պարզագույն դեմագոգիա է: Ես կողմ եմ անգամ, որ հարբած ղեկին նստելու դեպքում ոչ թե պետք է 4-5 բալ հանել կամ վեց ամսով զրկել վարորդական իրավունքից, այլ տեղում կալանավորել և քրեական պատասխանատվության ենթարկել, և կողմ եմ, որ երբ «հաբռգած լակոտները» արագությունը միտումնավոր գերազանցում են, տեղում կալանավորվեն: Բայց երբ մեր քաղաքի ուրբանիզացիոն առանձնահատկությունները հաշվարկված չեն, կայանատեղիները հիշեցնում են խոր միջնադար, երկրորդ գիծ կանգնելը երբեմն դառնում է անխուսափելի՝ հատկապես տաքսու վարորդների և առաքիչների համար, և այս պարագայում ներդնել նման խստացված համակարգ, անթույլատրելի մոտեցում է… Նախ պետք է Երևանի փողոցները կարգի բերել, կահավորել:

– ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին: Դժվա՞ր տրվեց այդ որոշումը:

– Ո՛չ… Հասկանում եմ, որ ԲՀԿ-ի քաղաքական որոշումը նյարդայնացրել է թե՛ «ԱՅՈ»-ի, թե՛ «ՈՉ»-ի ճամբարներին, բայց մենք մեր քաղաքական որոշումները չենք կայացնում այլոց նյարդային համակարգի էկոնոմ ռեժիմը պահպանելու համար: ԲՀԿ-ի որոշումը ճիշտ էր:

– Ճի՞շտ էր այդ ամորֆ որոշումը:

– Բացարձակ ամորֆ որոշում չէր: Ողջ գործընթացը ի սկզբանե գնում է իրավական կոպտագույն խախտումներով, այդպիսի խախտում էր նախագիծը միջազգային փորձաքննության Վենետիկի հանձնաժողով չուղարկելը: Երբ որ իշխանությունն ասում է՝ նախկին իշխանությունը լեգիտիմ չէր և դրա համար դողում էր վենետիկներից և միջազգային հանրության կարծիքից, բայց մենք այնքան լեգիտիմ ենք, որ շատ դեպքերում չունենք միջազգային հանրության կարծիքի անհրաժեշտությունը, այստեղ ես պետք է ասեմ՝ ստոպ. երբ որ 2001թ. մենք անդամակցում էինք ԵԽ-ին, ստորագրել ենք փաստաթուղթ, որով պարտավորվել ենք առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներով: Մենք ասում էինք՝ պաժառ չի, եկեք դադարեցնենք խորհրդարանում այս քննարկումները: Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովն ունի նաև արագացված ընթացակարգով եզրակացություն տալու ռեժիմ, ասում էին՝ ուղարկեք: Լավ, եթե ՍԴ չի ուղարկվում, չնայած դա էլ խախտում է, բայց ընդունում ենք, որ ողջախոհություն կա իշխանության այն պատճառաբանության մեջ, որ քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, կարող է լինել շահերի բախում, և չի ուղարկվում ՍԴ եզրակացություն ստանալու նախագծի սահմանադրականության վերաբերյալ: Բայց ինչո՞ւ անտեսել Վենետիկի հանձնաժողովը:

– Այսինքն՝ եթե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը լիներ, դուք ա՞յլ որոշում կկայացնեիք:

– Նախ՝ ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել հանրաքվեի ինստիտուտին՝ որպես ուղիղ ժողովրդավարության գործիքներից մեկը: Ավելին՝ ես երեկ լսում էի վարչապետին, շատ կարևոր հայտարարություն արեց, մենք այդ հայտարարությունը զարգացնելու ենք, խորացնելու ենք հանրաքվեների ինստիտուտը: Եթե ժողովուրդն իրավունք ունի մեծամասնության քվեով որոշելու հանրային հնչեղություն ունեցող կարևորագույն հարցերի ճակատագիրը, եկեք հետագայում և՛ Ամուլսարի հարցը դնենք հանրաքվեի, և՛ Ստամբուլյան կոնվենցիայի: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովուրդը մեծամասնության քվեով կորոշի Հրայր Թովմասյանի քամփընին պիտի շարունակի պաշտոնավարել, թե ոչ, մենք ասում ենք՝ մեզ համար Հրայր Թովմասյանի հարց չկա, մեզ համար կա գործընթացը իրավական ուղիով տանելու հարց: Եվ դրա համար մենք «Իմ քայլին» առաջարկեցինք մեր օգնությունը՝ եկեք 24 ժամ միասին աշխատենք, նախագծում բազմաթիվ սողանցքեր կային, այս նախագիծը բերենք իրավական տեսքի, որպեսզի հետագայում չդրվի այս հանրաքվեի լեգիտիմության հարցը, նոր միասին անենք հաջորդ քայլը: Մեր գործընկերները մերժեցին:

– Այսինքն՝ ԲՀԿ-ն այս Սահմանադրական դատարանի հետ հոժարակամ կաշխատեր, եթե չլինեին այս վայրիվերումները:

– Գիտեք՝ այստեղ ՍԴ խնդիրը չէ: Հանկարծ որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Հրայր Թովմասյանը մեր երազանքների ՍԴ նախագահն է, ոչ, եթե հիշում եք, մենք խորհրդարանում դեմ ենք քվեարկել որպես ՍԴ անդամ նրա առաջադրվելուն, և հիմնավորել ենք, թե ինչու ենք դեմ:

– Բայց հիմա դեմ եք նրա լիազորությունների դադարեցմանը:

– Մենք դեմ ենք ոչ իրավաչափ ճանապարհով ցանկացած գործընթացի:

– Հանրաքվեն ոչ իրավաչա՞փ է:

– Հանրաքվեի դրված նախագծի ամբողջ գործընթացը եղել է իրավական բացթողումներով:

– Եկեք ավելի շիտակ խոսենք՝ այս իշխանության միակ դաշնակիցը ժողովուրդն է, և նա էլ դիմել է ժողովրդին, այստեղ ի՞նչն է անօրինական:

– Դիմել է ժողովրդին, լավ է արել, հիմա կտեսնենք, թե ժողովրդին որքանով է հետաքրքրում: Ես հույս ունեմ և հավատում եմ, որ այս իշխանությունը չի գնալու նախորդների ճանապարհով, թվեր չեն նկարվելու, իշխանական լծակներ չեն կիրառվելու, մարզպետների և համայնքապետների վրա թվեր չեն դնելու… Բայց իմ տառապանքը փորձ ունի, ես չեմ կարող սրբի կանխավարկածով առաջ գնալ, կապրենք, կտեսնենք՝ կգնա՞ իշխանությունը նման քայլերի, թե՞ ոչ: Ես մեծագույն վերապահում ունեմ, որ ժողովրդին հետաքրքրում է Հրայր Թովմասյանի հարցը… Իշխանությունը ձևակերպում է, որ սա հեղափոխության մինչև վերջին բջիջը հաղթանակելու հարցն է և իշխանությանը կրկին վստահություն տալու հարց է… Այս պրինցիպիալ հապշտապությունը հասկանալի չէ:

– Եկեք ընդունենք, որ որոշ բաներով հենց ինքը ՍԴ-ն հրահրեց այս հանրաքվեն:

– Համաձայն եմ, բայց տարիներ շարունակ մեր հանրությունն առաջին հերթին դժգոհ է եղել առաջին ատյանի դատարանից… Բայց եթե իշխանությունը դիմել է ժողովրդին, ժողովրդի ցանկացած որոշում մեզ համար ընդունելի կլինի… Մեզ համար պարզ է, որ այս Սահմանադրությունը ձևված է նախկին իշխանության վրայով, ինչպես նախորդները ձևված էին նախորդ իշխանությունների վրայով, դրանից էլ գալիս է մեր ողջախոհ մտավախությունը. մենք չենք ուզում ունենալ նոր Սահմանադրություն կամ ՍԴ, որը ձևված կլինի այս իշխանության վրայով, որովհետև տեսել ենք, թե դատարանները ինչպես են պորտալարով կապված եղել իշխանական համակարգի սուպերհեռախոսին: Տեսնելով իշխանության այս համառությունը՝ ես ունեմ լեգիտիմ մտավախություն, որ հիմա իրենք են ուզում ունենալ «պադաչյոտնի» ՍԴ… Գնահատում եմ իշխանության ազնվությունը, իրենք ասում են, որ սա իրենց համար քաղաքական հարց է: Իսկ մեզ համար դատական համակարգում չկա քաղաքական հարց: Անկախ դատարան կունենանք միայն մեկ դեպքում, եթե իշխանությունը չխառնվի դատական գործընթացներին և թողնի, որ դատական համակարգը ինքնազտվի և կայանա: Նույնիսկ հիմա, ազատության պայմաններում, ինձ ապշեցրեց մի դատավորի անկեղծ զրույցը՝ ոչ ոք չի ասում կայացրու այս վճիռը, բայց իմ ներսում այնքան է նստած ինքնաքննիչը, որ մտածում եմ՝ ի՞նչ վճիռ կայացնեմ, որ իշխանության քիմքին հարիր լինի: Սա մի ամբողջ համակարգի ողբերգություն է, սա մարկեսյան ողբերգություն է ինձ համար:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում