ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Միացյալ Նահանգները և «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը, ամենայն հավանականությամբ, համաձայնագիր կստորագրեն շաբաթ օրը՝ փետրվարի 29-ին՝ մեջբերում է Reuters-ը:
Ներկայում կողմերը բանակցություններ են վարում՝ ի նպաստ քաղաքական կարգավորման՝ Աֆղանստանում հակամարտություններին վերջ տալու, ինչպես նաև ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում նվազեցնելու նպատակով:
Ըստ Պոմպեոյի՝ ամերիկյան կողմը և թալիբները պայմանագիրը կստորագրեն փետրվարի 29-ին:
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը և թալիբները կարողացել են պայմանավորվել յոթօրյա զինադադարի շուրջ: