Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Խնդիրն այն է, որ Հայաստանի միջոցով «Չեչենական հետք» օպերացիայի կնքահայրը КГБ-ի գեներալ է․․․․ Տարոն Սահակյանը կրկին դիմել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, 2000-2003 թթ. ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որն ուղարկել է նաև «Առաջին լրատվական»-ին։ Ստորև ներկայացնում ենք նամակը.

Մեծարգո պարոն վարչապետ

Ի լրումն Ձեզ ուղղված 15.01.2020-ի բաց նամակի՝ հսկողության տակ վերցնելու ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին ուղղված 13.01.2020-ի հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ կայացվող որոշումների ընթացքը, ՀՀ գլխավոր դատախազությունից 16.01.2020-ին ստացել եմ պատասխան, ինչը հանդիսանում է հանցավոր անգործության և երկրում նոր սադրանքներ կազմակերպելու դասական օրինակ: Ընդ որում, վերը նշվածը կազմակերպվել է պաշտոնական դիրքի բացահայտ չարաշահման և կեղծիք կատարելու ճանապարհով, քանի որ 16.01.2020 թ. գրության մեջ, նախ, չի նշված 13.01.2020 թ. հաղորդմանը կցվելո՞ւ է 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում փաստացի պետության դեմ կազմակերպված ահաբեկչության վերաբերյալ (այսուհետև՝ Հոկտեմբերի 27) անջատված մասով վերսկսված նախաքննության նյութերին, թե՞ ոչ: Երկրորդը, հաղորդումը վերաձևակերպվել է դիմումի, որպեսզի իմ կողմից չներկայացվեն լրացուցիչ փաստեր և տեղեկություններ, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի գլխավորությամբ երկրում հեղաշրջում կազմակերպելու մասով և այլն: Ավելին՝ որևէ պատահականություններ չեն կարող լինել, որ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով կազմակերպվածին զուգահեռ ակտիվացրել են Ա. Վանեցյանին, հատկապես շահարկելով Չեչնիայի ղեկավար Ռ. Կադիրովի հետ անձնական կապերը:

Խնդիրն այն է, որ Հայաստանի միջոցով «Չեչենական հետք» օպերացիայի կնքահայրը КГБ-ի գեներալ Ա. Կալուգինն է և մինչ ԱՄՆ փախուստի դիմելը, իսկ կնքամայր-սադրիչը Լոնդոնում քաղաքական ապաստարան ստացած Բ. Բերեզովսկին էր և վերջինիս հարակից Ա. Լիտվինենկոն: Բնական է՝ հարց է առաջանում, թե Ա. Կալուգին – Բ. Բերեզովսկի զույգի ինչին է պետք Հայաստանի հետ չեչենական հետք ձևավորել, կամ շահարկել, առավել ևս Ա. Վանեցյանը ի՞նչ կապ կարող է ունենալ դեռևս 1991-ից ձևավորված, շահարկվող և վտանգավոր գործընկերների հետ ընդհանրապես: Իրականությունն այն է, որ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ իմ՝ որպես տուժողի, ցուցմունք տալուց հետո, ինչը չի արձանագրվել և դատարան չեմ հրավիրվել, նախ կազմակերպվեց ԱՄՆ իմ գործուղումը, ինչից հետո հետևյալ փոխկապակցված հանցավոր շրջան.

  1. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իմ և КГБ-ի գեներալ Ա. Կալուգինի միջև առաջացած հակասությունները ձևակերպվեցին որպես համագործակցության:
  2. Երևանում՝ Երեմ Հովեյանի միջոցով, իմ նկատմամբ կազմակերպված մահափորձի հաջորդ օրը, ք. Մոսկվայում «ИНТЭР РАО ЕЭС» ղեկավար Ա. Ռապապորտի կողմից փորձ կատարվեց ինձ ներքաշել ՀՀ-ում ապակայունացում կազմակերպելու հանցավոր գործողությունների մեջ, ինչի վերաբերյալ փաստերը 2004 թ. հրապարակել եմ «Голос Армении» թերթին տված հարցազրույցում:
  3. BBC-ի թղթակից Ա. Բաբինսկու միջոցով չեչեն հայտնի ահաբեկիչ Շամիլ Բասաևի հետ սկանդալային հարցազրույցի օրը՝ ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ էներգետիկայի նախարարության, ՀՀ ոստիկանության և հանցավոր աշխարհի շահերը սպասարկող անձանց՝ Սմբատ Մնացականյանի միջոցով հատուկ գործողություններ կազմակերպելու հետևանքով, նախ՝ կարճ ժամանակահատվածով հայտնվեցի անօրինական կալանքի տակ, որպեսզի նույն օրը «Ազատություն» ռադիոկայանի միջոցով Ա. Բաբինսկու հետ կազմակերպվի սադրիչ հարցազրույց, ինչի վերաբերյալ փաստերը 2005 թ. հրատարակել եմ «Իրավունք» թերթի «Էներգետիկ փողերը՝ չեչենական ահաբեկչության ֆինանսավորման միջոց» վերնագիրը կրող հարցազրույցում:
  4. «ИНТЭР РАО ЕЭС» գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Մ. Մանտրովի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պատվերով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, 2005-2006 թթ. իմ նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցվեցին և կազմակերպվեցին քաղաքական դատական վճիռներ և որոշումներ, երբ ՀՀ արդեն ժամանել էին լեհական հատուկ ծառայությունների «նախկին» աշխատակիցներ, որպեսզի իմ նկատմամբ գործողություններ սկսվեին, ինչի վերաբերյալ փաստերը ներկայացրել եմ ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարներին:

Վերը նշված և այլ փոխկապակցված հանցավոր գործողությունների կազմակերպիչների և մասնակիցների նպատակները շատ պարզ են՝ իմ ցուցմունքում նշված փաստերը չեզոքացնելու նպատակով, նախ, ինձ վերագրել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու սադրանքներ, որից հետո միայն ֆիզիկական հաշվեհարդարներ կազմակերպվեն, որպեսզի հերքվի ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի այն հայտարարությունը, որ Հոկտեմբերի 27-ին հատուկ սպանվել են պրոռուսական կողմնորոշում ունեցող անձինք և քաղաքական ուժի ղեկավարներ:

Հասկանալի է նաև, որ իմ կողմից վերը նշվածը չեզոքացվել էր ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացման վերաբերյալ օրինագիծը շրջանառության մեջ դնելու և հրապարակավ միանալով ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթացների: Սակայն առաջին հայացքից անհասկանալի է, որ ես ինչ կապ կարող եմ ունենալ «Չեչենական հետք» օպերացիայի հետ՝ առավել ևս լեհական հատուկ ծառայությունների միջոցով, ինչո՞ւ պետք է իմ նկատմամբ գործողություններ սադրեին և այլն:

Մարդկային լեզվով, ի՞նչ ստվերային հանցավոր կապեր կան Ա. ԿալուգինԲ. Բերեզովսկի զույգի միջոցով Հայաստանի մասնակցությամբ չեչենական կապեր ձևավորելու ու շահարկման և լեհական հատուկ ծառայությունների գործողությունների միջև՝ առավել ևս Հոկտեմբերի 27-ի մասով:

Սակայն այն իրողությունը, որ իմ կողմից մինչ Հոկտեմբերի 27-ը շրջանառության մեջ դրված և 27-ից հետո մի մասով իրականացված ծրագիր-առաջարկները ամբողջությամբ հասկանում էին Բ. Բերեզովսկու գլխավորությամբ Հայաստանի միջոցով «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը կազմակերպելու ռազմաքաղաքական նպատակները՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռություն խախտել՝ հօգուտ Ադրբեջանի և թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության, պարզ է և հասկանալի: Հասկանալի է նաև լեհական կողմի շահը՝ 1997 թ. ձևավորվել էր ГУАМ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, որին միացավ, իսկ հետագայում՝ դուրս եկավ Ուզբեկստանը և այլն:)

Հասկանալի են նաև Լեհաստանի միջոցով «Արևելյան համագործակցություն» ծրագրի շահերը և այլն, ГУАМ-ի աշխարհաքաղաքական առանցքի կայացման և զարգացման հետ ևս: Սակայն ի՞նչ կապ ունեն չեչենները հատկապես Հայաստանի և վերը նշվածի հետ, առաջին հայացքից ֆանտաստիկ է, և գուցե վառ երևակայություն պետք է ունենալ այդպիսի կապեր տեսնելու համար: Սակայն դա այդպես չէ, քանի որ վերը նշված 2004 թ. «Голос Армении» հարցազրույցում հրապարակավ հարցեր էի ուղղել Ա. Ռապապորտին, որ հնարավոր է ՌԴ-ից տարածաշրջան ցածր սակագնով մատակարարված (մատակարարվող) էլէներգիայի գումարները ձևակերպվում են որպես պարտք, որպեսզի, նախ, ռեինվեստիցիա կազմակերպվի Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա աշխարհաքաղաքական առանցքի ձևավորման և զարգացման համար: Երկրորդը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջոցով «պարտք» ձևակերպված գումարների հաշվին են ֆինանսավորվում ՌԴ հարավային շրջանների դեմ գործող ահաբեկչական խմբավորումները, քանի որ ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ ֆինանսավորումը կազմակերպվում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքներից: Այսինքն՝ դեռևս 2004 թ. իմ կողմից բացահայտվել էին ГУАМ-ի ձևավորման և զարգացման ֆինանսական սխեմաները և վտանգները, հետևապես լեհական հատուկ ծառայությունները նեղություն չէին քաշի և չէին այցելի Հայաստան:

Բայց գաղտնիքն այն է, որ նույնիսկ մամուլի հրապարակումից է հայտնի, որ Շամիլ Բասաևը Փարիզից 100 կմ հեռավորությամբ գտնվող առանձնատանը հանդիպումներ էր ունենում, որպեսզի դեպի Չեչնիա զենքի մատակարարման հարցեր լուծվեն, երբ նույն ժամանակահատվածում բացառապես Ա. Ռապապորտին էր հաջողվում Չեչնիայից 100% կանխիկ գումարներ հավաքել մատակարարված էլէներգիայի դիմաց, այն էլ ՌԴ-ում դեֆոլտից հետո (ուղղաթիռներով և մեշոկներով): Ստացվում է, որ մինչ Հոկտեմբերի 27-ը, եթե Բ. Բերեզովսկին զբաղված էր Հայաստանի միջոցով «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպմամբ, որպեսզի տարածաշրջանում ռազմական հավասարակշռություն խախտվի՝ հօգուտ Ադրբեջանի, զուգահեռ՝ Ա. Ռապապորտը զբաղված էր Չեչնիայից 100 % գումարների հավաքագրումով, որպեսզի Հոկտեմբերի 27-ից հետո իրականացնի Բ. Բերեզովսկու գլխավորությամբ Հայաստանի միջոցով նախապատրաստված ծրագիրը:

Եթե կրկին մարդկային լեզվով և առանց փողի՝ Ղարաբաղը կանկախանա, եթե Չեչնիան անջատվի Ռուսաստանից, ինչը նույնն է՝ Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական, տնտեսական և ներքաղաքական բաղադրիչներ ստվերային կապը պատվիրատուկազմակերպիչկատարող հանցավոր շղթայի միջև: Իսկ փողի վերածված, Չեչնիայից դուրս բերված գումարները՝ չեչենների դեմ, ՀՀ կառավարության 26.09.2002-ին N 1515Ա որոշման ձախողումից հետո՝ ՀՀից փողերի լվացման ճանապարհով դուրս բերված գումարները՝ Ադրբեջան զենք մատակարարման և հայերս դեմ:

Ավելին, վերը նշված հանցավոր շղթան չէր գործի 2008 թ. մարտի 1-ի սպանությունների և 2015 թ. ՌԴ ռազմաբազայի շուրջը սպանդ կազմակերպումից մինչև 2016 Ապրիլյան պատերազմ, և այլն, եթե 2005-ին, նախ, Ա. Լիտվինենկոյի կողմից «Реальный Азербейджан» թերթի միջոցով սադրանքներ չկազմակերպվեին, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ի մասով, իսկ Մ. Մանտրով – Կ. Կարապետյան զույգի պատկերով, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի գլխավորությամբ շինծու քրեական գործը և քաղաքական դատական վճիռներ և որոշումներ, ինչի վերաբերյալ փաստերը 15.01.2020 թ. ներկայացրել եմ Ձեզ:

Ըստ էության, վերը նշվածի հետևանքով՝ Ա. Հովսեփյանի գլխավորությամբ և Հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ պետական, իրավապահ և դատական համակարգերը ներ են քաշվել ՌԴ-ում և տարածաշրջանում կազմակերպված հանցավոր գործողությունների հետքերը թաքցնելու մեջ, այդ թվում՝ Ադրբեջանի միջոցով կազմակերպվածի:

Հարգելի պարոն վարչապետ

Իրողությունն այն է, որ հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգի միջոցով վերը նշվածը ոչ միայն շարունակվում է, այլ էլ ավելի վտանգավոր զարգացումներ է ստացել, քանի որ ուղղվում է Ձեր և հեղափոխության դեմ: Եթե այդպես չլիներ, ՀՀ ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ Ա. Հարությունյանի կողմից, նախ, շրջանառության մեջ չէին դրվի կեղծ տեղեկություններ այն մասին, որ իբր թե ես լուծում եմ անձնական և ֆինանսական խնդիրներ՝ կապված փաստացի իմ սեփականությունը հանդիսացող գույքի ապօրինի օտարման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական որոշումների չկատարման հետ: Երկրորդը, ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Ա. Վանեցյանի գլխավորությամբ չէին թաքցվի ՀՀ ապօրինի թմրադեղերի մատակարարման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման մեջ իմ կողմից նշված անձանց և մասնակիցների հետքերը, եթե նույնիսկ հաշվի չառնենք իմ նկատմամբ ահաբեկչության փորձի, կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշելու և կազմակերպված այլ սադրանքները:

Իրականում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքները կազմակերպելուն զուգահեռ, խնդիր է դրված անձնական և ֆինանսական խնդիրները, «կոնյակի շիշ» և ինքնասպանություն նոր հանցավոր շղթայի կազմակերպումը, քանի որ Ա. Վանեցյան – Ա. Հարությունյան զույգի տերերին, նախ, քաջ հայտնի են 2012-ից հետո մերձմոսկովյան իմ բիզնեսի շուրջը չեչենական հետքեր ձևավորելու ստվերային հանցավոր կապերը, իմ նկատմամբ մահափորձի մասնակից Երեմ Հովսեփյանի միջոցով ՀՀ Չեխիա-Բուլղարիա-ՌԴ հանցավոր շղթայի միջև: Երկրորդը, 2002-ին ազգությամբ եզդի հանցավոր աշխարհի միջոցով՝ զույգի ապօրինի օտարման ստվերային հանցավոր կապերն են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տարածքում ահաբեկչության և Ադրբեջանում ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի դեմ մահափորձի պատվիրատուների և կազմակերպիչների հետքերը թաքցնելու նպատակով, նույն ազգությամբ եզդի հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչների միջոցով 2002-ին ք. Մոսկվայում ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի հանձնարարության հիման վրա նախատեսվող գործընթացները հսկողության տակ վերցնելու փորձերը:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և հետագա էլ ավելի վտանգավոր զարգացումների կանխարգելման անհրաժեշտությունը, ակնկալում եմ, որ ՌԴ իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինին տեղեկություններ կտրամադրվեն:

Միաժամանակ, խնդրում եմ գործնական աջակցություն ցուցաբերել, որպեսզի հանդիպում կայանա Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի հետ՝ կապված Երևան քաղաքի իրավաբանական վարչության կողմից օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները չկատարելու և մերժման իրական դրդապատճառները բացահայտելու համար:

Խնդրում եմ Ձեզ հարմար օրը և ժամին ինձ ընդունեք:

 Կից ներկայացնում եմ՝

  1. ՀՀ գլխավոր դատախազության01.2020 թ. գրությունը (2 էջ)
  2. «Իրավունք» թերթի հարցազրույցը (1 էջ)
  3. «Голос Армении» թերթի հարցազրույցը (2 էջ)
  4. Ա. Լիտվինենկոյի «Реальный Азербейджан» թերթի հարցազրույցը (7 էջ)

Հարգանքներով՝

Տ. Սահակյան

18.02.2020 թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում