Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Միայն մեկ ամսվա ընթացքում Սունդուկյանի թատրոնը ունեցել է 26 միլիոնի մուտք․ Վարդան Մկրտչյան

«Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը իր գոյության 98 տարիների ընթացքում դարձել է ազգային հարստություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչ է փոխվել վերջին երկու տարիներին, Վ. Մկրտչյանն ընդգծեց, որ փոխվել է թատրոնի առաջ շարժվելու տեսիլքը, ինչը մեծ ճիգեր է պահանջելու. «Թատրոնը պետք է դեմքով նայի դեպի 21-րդ դար, այ սա է, որ փոխվել է թատրոնում»:

Վարդան Մկրտչյանի հավաստմամբ՝ թատրոնում բեմադրվում են ներկայացումներ, որոնք արդիական են: «2019թ. մենք բեմականացրեցինք «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը, որը ստացված ժամանակակից ներկայացում է և՛ իր բարձրաձայնած խնդրով, և՛ իր կատարման եղանակով ու ձևով: Մենք հավատարիմ մնացինք բնագրին և հաղթող դուրս եկանք, դրա վկայությունն այն է, որ ներկայացումն արդեն ունի ձևավորված հասարակական կարծիք, որը դրական է»:

«Մենք նաև համարձակ մանկական ներկայացումներ ենք բեմադրում, որով փոխել ենք մանկական ներկայացման մշակույթը: Բեմադրել ենք «Ալադինը» և «Սառցե սիրտը»: «Ալադինը» ներկայացումն ուղղակի ռեկորդներ է սահմանում: Միայն 2020թ. հունվարին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ունեցել է 23 213 հանդիսատես և առավել քան 26 միլիոն դրամի մուտք»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ վերջին տասնամյակներում նման փաստ չի արձանագրվել, և սա վկայում է այն մասին, որ թատրոնի վարած քաղաքականությունը ճիշտ է:
«Մենք գործ ունենք 21-րդ դարի մարդու հետ, որն ունի իր պահանջները, նրա տեսալսողական պահանջները բոլորովին այլ են, և մենք չենք կարող հանդիսատեսի հետ խոսել 20-րդ դարի թատրոնի լեզվով, պետք է խոսենք նոր լեզվով և հնացած տեսակետից պետք է դուրս գանք,- նշեց Վարդան մկրտչյանը՝ հավելելով, որ թատրոնում պետք է կատարել մեծ ներդրումներ՝ առանց վախենալու, որ դա արդարացված կլինի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում