Friday, 29 03 2024
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է

Երկար տարիներ ռուսական էստրադայի տնազն ենք արել, վերջապես ազատագրվել ենք․ Վահագն Հայրապետյան

Համաձայն լեգենդի՝ ջազը ծնվել է Նոր Օռլեանում, նվագել են նավի վրա, և շոգենավով հասել է Չիկագո, Նյու Յորք: Հայաստանում ջազ սկսել են նվագել 1920-30-ականներին: 1950-60-ականներին Խորհրդային Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ, ստեղծվեցին ջազային խմբեր, որոնց կատարումները թնդում էին ամբողջ Խորհրդային Միությունում և ոչ միայն: Հայտնի ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպես ստացվեց, որ հայերն այդպես սիրեցին ջազը և կարողացան կատարելագործվել ջազում, նշեց. «Որովհետև մենք իմպրովիզացիոն ազգ ենք, հայերն էլ իրենց ոգով, իրենց իմպրովիզացիոն վարպետությամբ ջազմեններ են: Մեր ժողովրդական երաժշտությունն էլ է իմպրովիզացիոն հիմքերից սկսվել՝ գուսանական աշուղական արվեստից, և մեր ժողգործիքների վարպետներն առաջին հերթին իմպրովիզատորներ են: Բացի դրանից՝ մեր կյանքը, մեր պատմությունն ինչ-որ տեղ երևի թե նման է աֆրիկյան երաժշտությանը՝ թմբուկներով, ռիթմիկ զգացողություններով: Հայերը երբ որ ջազ են նվագում, դա շատ յուրահատուկ է հնչում օտարի ականջին և անվանում են հայկական ջազ: Ջազը դասական երաժշտության շարունակությունն է: Դասական երաժշտությունն էլ է սկիզբ առել իմպրովիզացիաներից»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ երևանյան փաբերում, ակումբներում հնչում է ջազ, Վահագն Հայրապետյանը նշեց, որ իրականում այնքան էլ շատ չի հնչում. «Ընդամենը մեկ ակումբում է, որ կենդանի ջազ է հնչում, կան նաև ակումբներ, որտեղ ժամանակ առ ժամանակ երաժիշտները դրսևորվում են, ինչ-որ նոր բան են ուզում ասել»:
Ջազմենի կարծիքով՝ մեր մշակութային կյանքը շատ հարուստ է ու բազմազան. «Ամեն օր նշանակալից միջոցառում կարող եք տեսնել, ֆանտաստիկ փառատոններ ունենք»:

Անդրադառնալով քննադատություններին, թե մշակութային ոլորտում հեղափոխություն չի եղել, ավելին՝ այս ոլորտում հիմնականում հակահեղափոխականներ են, Վահագն Հարապետյանը հակադարձեց՝ նշելով՝ քննադատողները թող իրենց Ֆեյսբուքներից դուրս գան ու մտնեն կյանք, մտնեն մշակույթ: Արդեն փոփոխությունների ճանապարհին ենք: Նախ՝ անորակությունը քչացել է: Օրինակ՝ տարիներ շարունակ մենք ռուսական էստրադայի տնազն են արել՝ հայերեն բառերով, հիմա վերջապես ազատագրվել ենք… Նոր մտքեր են պետք, երիտասարդներին պետք է ներգրավենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում