Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. սեպտեմբերի 1-ից 6-ը կազմակերպում է երկրպագուների ուղևորություն Անդորրա և Սլովակիա՝ Եվրոպայի առաջնությունների ընտրական հանդիպումներում Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներին աջակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ուղևորության արժեքն է 500 եվրո, որի մեջ մտնում է՝
1. Ուղիղ չվերթներ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հետ հետևյալ ուղղություններով՝
01.09.11 Երևան-Բարսելոնա
04.09.11 Բարսելոնա-Բրատիսլավա
06.09.11 Բրատիսլավա-Երևան
2. Ազգային և երիտասարդական հավաքականների մասնակցությամբ հանդիպումների տոմսեր
Ազգային հավաքական՝
Երիտասարդական հավաքական՝
Վիզաների և հյուրանոցի ծախսերը կատարվում են երկրպագուների կողմից:
Հայտերը կարող եք ներկայացնել ՀՖՖ մինչև ս.թ. օգոստոսի 15-ը (ներառյալ)։ Ուղևորության մասին մանրամասներին կարող եք տեղեկանալ հետևյալ հեռախոսահամարով՝ 54-54-69։