Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Վարչապետի ուշագրավ հայտարարությունը. հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություն

Սահմանադրության փոփոխությունը գործնականում կարող է վերածվել նոր Սահմանադրության ընդունման՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով նաև, թե այդ առնչությամբ հանրաքվեն կարող է տեղի ունենալ խորհրդարանի հաջորդ ընտրությանը զուգահեռ: Այդ հայտարարությունը նշանակում է, որ Սահմանադրության փոփոխության շուրջ սկսված աշխատանքը կարող է շարունակվել մի քանի տարի, եթե վարչապետի հայտարարությունը դիտարկենք հերթական ընտրության համատեքստում: Խորհրդարանի հերթական ընտրությունը 2023 թվականին է:

Նիկոլ Փաշինյանն իհարկե չի հայտարարել հաստատուն որոշման մասին, այլ խոսել է ընդամենը այդպիսի քննարկումների վերաբերյալ, սակայն եթե դիտարկենք դրանք որպես հավանական սցենար, ապա կստացվի, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կլինի 2023 թվականին: Արդյոք վարչապետը այդ մասին խոսելով փորձում է շոշափել հանրային տրամադրությո՞ւն, թե ինչպես կընկալի հանրությունը, կպահանջի՞ Սահմանադրության առավել արագ փոփոխություն, թե՞ կընդունի հաջորդ ընտրության հանգամանքը:

Անկասկած է, որ կա հանրային շերտ, խմբեր, որոնք Սահմանադրության փոփոխությունը դիտարկում են որպես Հայաստանում իրավիճակի փոփոխության և հեղափոխության ամբողջացման գլխավոր նախադրյալ: Միևնույն ժամանակ պարզ չէ, թե ինչ հարաբերակցություն է տոկոսային առումով, հանրության քանի՞ տոկոսն է անհրաժեշտ համարում հնարավորինս արագ փոփոխությունը: Միևնույն ժամանակ Սահմանադրության փոփոխության մասին խոսելիս պետք է նաև արձանագրել, որ այն արդյունավետ կարող է լինել առավելապես լայն հանրային քննարկումների և ներգրավվածության պայմաններում մշակվելու և իրականացվելու դեպքում: Ըստ այդմ՝ ո՞րն է այն օպտիմալ ժամկետը, որ պահանջվում է այդօրինակ մշակումների և քննարկումների համար: Ի վերջո անհրաժեշտ է հասկանալ՝ մենք հանրայնորեն ինչպիսի՞ բովանդակության շուրջ ենք գալիս կոնսենսուսի, ինչպիսի՞ Սահմանադրություն ենք պատկերացնում, որով ամրագրված կարգով պետք է ապրենք՝ անկախ օրվա քաղաքական իշխանությունից: Սրանք թերևս իրապես ժամանակատար հարցեր են:

Մինչդեռ առանց լայն կոնսենսուսի ընդունվող ամենալավ Սահմանադրությունն անգամ չի ունենալու անհրաժեշտ հանրային էֆեկտ: Այն, որ շտապելն էլ, դանդաղելն էլ հավասարապես անցանկալի են՝ կասկածից վեր է: Սակայն գլխավորը մնում է իհարկե բովանդակությունը, որովհետև դա է իմաստավորելու գործընթացը, հանրության վերաբերմունքը դրան և, ըստ այդմ, դրա վերջնարդյունքի բարերար ազդեցությունը հանրային, պետական կյանքի վրա:

Մի բան անկասկած է, որ այստեղ շատ բան կա անելու ոչ միայն թղթի վրա լավ Սահմանադրություն գրելու, այլև դրան զուգահեռ ընդհանրապես սահմանադրականության շուրջ հանրային կոնսենսուսի կարևորության գիտակցում ձևավորելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ վարչապետի հայտարարությունը իհարկե առաջացնում է նաև հարցը մեկ այլ դիտանկյունից գնահատելու առիթ: Մասնավորապես, իսկ կարո՞ղ է արդյոք նոր Սահմանադրությունը պայմանավորել ԱԺ հաջորդ ընտրությունը, այսինքն՝ այն կայանա ոչ թե հերթական ժամկետով, այլ դիտարկվի նոր Սահմանադրության պատրաստ լինելու և դրա շուրջ լայն կոնսենսուսի պարագայում արտահերթ ընտրությանը զուգահեռ հանրաքվեի տարբերակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում