ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Դանիա կատարած այցից՝ կից հետևյալ գրառմամբ.
«Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հրավերով պաշտոնական այցով Դանիայում էինք։
Ունեցանք շատ արդյունավետ շփումներ և հետաքրքիր քննարկումներ, ձեռք բերեցինք լավ բարեկամներ։ Պայմանավորվեցինք սերտ համագործակցություն սկսել»։