ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է ԱՄՆ ԶԼՄ-ների հաղորդագրություններն ամերիկյան հետախուզության այն զեկույցի վերաբերյալ, որը վերաբերում է Ռուսաստանի առաջնորդին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2020-ի նախագահական ընտրություններին հաղթելուն օգնելու Ռուսաստանին վերագրված մտադրությանը: Այդ մասին հայտնում է CNN- ը:
Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն նշել է, որ զարմացած չէ նման տեղեկատվության հայնվելուց:
Նա շեշտել է, որ ինքը գիտեր «նման միջամտության մասին» նույնիսկ Ամերիկայի փոխնախագահ աշխատած տարիներին:
«Ես ձեզ երաշխավորում եմ, որ նրանք (Ռուսաստանի իշխանությունները) ներգրավված են դրանում», – եզրափակել է Բայդենը:
Նախկին փոխնախագահը հավելել է, որ պատրաստ է այդ հարցը բարձրացնել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, եթե նա հաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում 2020 թ-ին: