Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Տերերը կթողնե՞ն դղյակները. անցումային արդարադատություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 20-ի նիստում անդրադարձել է Մոնումենտում կառուցված դղյակների օրինականության հարցին՝ ասելով, թե դրանց տերերը կառուցելով այդ շինություններն ապօրինի, հետո իրենք էլ օրենք են ընդունել, որ այդ անօրինական կառույցները քաղաքապետարանը պարտավոր է օրինականացնել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա արհամարհանք է հանրային կարծիքի հանդեպ, և հանձնարարել է արդարադատության նախարարին ուսումնասիրել հարցն ու հարկ եղած դեպքում անցումային արդարադատության գործիքի կիրառման հնարավորությունը:

Որքան հնարավոր է հասկանալ կառավարության նիստում ծավալված քննարկումից՝ վարչապետը բարձրացնում է Մոնումենտի դղյակները հանրությանը վերադարձնելու հարց: Վերադարձնելու այն իմաստով, որ այնտեղ այգի էր, կանաչապատ մեծ տարածք, որը, սակայն, վերածվեց դղյակապատ տարածքի: Այնտեղ իրենց դղյակներն ունեն նախկին բարձրաստիճան տարաբնույթ պաշտոնյաներ, պատգամավորներ, նրանց հարազատներ ու բարեկամներ: Դղյակապատ նախկին հանրային տարածքի տխուր խորհրդանիշն էլ թերևս ԱԺ պատկերով ու նմանությամբ առանձնատունն է, որը պատկանում է նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, հենց Աբրահամյանն է դիմել դատարան՝ քաղաքապետարանին իր կառույցը օրինականացնելու պահանջով: Վճռակա՞ն է կառավարությունը հանրային տարածքը վերականգնելու հարցում:

Պետք է արձանագրել, որ խնդիրը բավականին նուրբ ու խրթին է, քանի որ այնտեղ կան նաև արդեն օրինականացված տարածքներ, և կա առնչություն սեփականության խնդրի հետ, որը անշուշտ հիմնարար խնդիր է ցանկացած հասարակության համար: Մյուս կողմից, սակայն, սեփականության լեգիտիմության հարցը կարող է հիմնարար լուծում ստանալ միայն հանրային շահի հետ ողջախոհ կոնսենսուսի պայմաններում և ոչ, այսպես ասած, սեփական «ապօրինածին օրինականությունը» հանրությանը պարտադրելու: Այլապես հանրությունն էլ բնականաբար ձեռքը տանում է պարտադրանքի սեփական գործիքակազմին:

Որքանո՞վ է կառավարությունը լինելու բարձրացված հարցում վճռական ու հետևողական: Հարցի շոշափումը սահմանադրական հանրաքվեի համատեքստում քարոզչական նշանակությո՞ւն ունի, հատկապես հենց անցումային արդարադատության համատեքստում, որում է նաև ներկայացվում ՍԴ խնդիրը, թե՞ հանրաքվեի գործընթացի մեկնարկի հետ ժամանակագրական կապը զուգադիպություն է, և կառավարությունը պատրաստ է բարձրացված հարցում գնալ մինչև վերջ:

Խնդիրը ոչ միայն իրավաքաղաքական է, այլ նաև արժեքային, խորհրդանշական: Դղյակաշեն տարածքը՝ Մոնումենտի անտառի տարածքում, ինքն է վերածվել ընչաքաղցության ու նաև յուրօրինակ անճաշակության մի մոնումենտի: Միաժամանակ այդ ամենն էլ խորհրդանշում է հանրության վրա կապիտալի գերիշխանություն: Այդ տիրույթում է նաև, որ հարցը պահանջում է լուծում, որն առնվազն կբալանսավորի սեփականատերերի և հանրային շահը, եթե չասենք, որ հանրային տարածքն ի վերջո կվերադարձնի հանրությանը:

Ընդ որում, այստեղ հարցը ունի նաև տարածական մեկ այլ չափում կամ խորություն: Լուծում պետք է փնտրի ոչ միայն կառավարությունը կամ հանրությունը: Վերջին հաշվով, լուծում գտնելու հարցում պետք է ավելի շահագրգռված լինեն սեփականատերերն իրենք: Ընդ որում, խոսքը հանրությանը պարտադրվող լուծման մասին չէ, այլ հանրության հետ համաձայնեցված, փոխհամաձայնեցված: Իսկ դրա տարբերակները շատ են, ընդ որում՝ բավականին շահեկան, ընդհուպ սեփականությունից հրաժարվելու դիմաց թեկուզ ուշացումով, բայց գուցե ավելի կարևոր բան ձեռք բերելու հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում