Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու թիմերը շարունակում են շրջայցերը: Այս անգամ գործընկերներն ուղևորվել են Գյումրի՝ բնակարանաշինության ծրագրով 2019-ին աջակցություն ստացած, վագոն տնակից ազատված ու կիսակառույցն ավարտին հասցրած ընտանիքներից մեկին: Թիմերն այստեղ են եղեն նաև աշնանը՝ կամավորության հիմունքով կիսակառույցի շինարարությանը մասնակցելու համար: Վեց ամիս անց, բոլորը դարձյալ միասին են. այս անգամ՝ բնակարանամուտ նշելու համար:

Գյումրիում բնակվող Թադևոսյանների ընտանիքը 1988-ի երկրաշարժից հետո, տարիներ շարունակ՝ ստիպված է եղել ապրել վագոն-տնակում։ 32 տարի անց՝ ծանր ու դժվարին հիշողությունները մնացել են անցյալում։

«Այսքան տարիներ անց, վերջապես իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը։ Սեփական տուն ունենալը մեծ և սպասված իրադարձություն է մեր կյանքում։ Երկրաշարժից հետո, ստիպված էինք բնակվել վագոն-տնակում։ Իսկ այժմ սեփական տուն ունենք՝ բոլոր հարմարություններով։ Իմ և երեխաներիս ուրախությանը սահման չկա։ Անչափ շնորհակալ ենք», – ասել է Քրիստինան։

Բնակարանաշինության ծրագրով,  2019թ.-ին, Շիրակի մարզում կառուցվել, վերանորոգվել կամ գնվել է 5 տուն, իսկ համագործակցության տարիների ընթացքում՝ 12 տուն։ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» կարևոր են համարում ծրագրի դրական ազդեցության բոլոր դրսևորումները: Գործընկեր կառույցների ղեկավարներն արձանագրել են, որ բարեկեցիկ պայմաններով ապահովված ընտանիքները ձգտում են կիսախարխուլ վագոն-տնակներից ազատվել ոչ միայն հիշողությամբ, այլև ֆիզիկապես՝ դրանք ապամոնտաժելով:

«Երբ վագոն-տնակում տարիների կյանքն անցկացրած ընտանիքը ոտքի է կանգնում և ոգևորված ու եռանդով նոր էջ է բացում իր համար, ուրեմն՝ երազելու ուժ ունի, և դա լավ է: Իսկ երբ այդ ընտանիքը ձգտում է տեսադաշտից հեռացնել նաև երկաթյա կացարանը, ապա կարող ենք ասել, որ հաջողել ենք բոլորս: Ուրախ եմ արձանագրել, որ հատկապես վերջին շրջանում, կա այդպիսի արդյունք: Գյումրին տնակների քաղաք չպետք է մնա ո՛չ հիշողության մեջ, ո՛չ էլ ճարտարապետական տեսքի առումով»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վագոն-տնակներում բնակվող ընտանիքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Երկրաշարժից ի վեր այս ընտանիքը բնակություն է հաստատել տնակում։ Երեք երեխաների մանկությունն անցնում էր մետաղական պատերի ներսում։ Մենք, Վիվա-ՄՏՍ-ի հետ, աջակցության ձեռք մեկնեցինք Թադևոսյաններին։ Այժմ, երբ նրանք ավարտել են տան շինարարությունը, համոզված եմ, որ նոր տունն ուրախություն և լավ հիշողություններ կպարգևի նրանց», – ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում