ԱՄՆ-ի հետախուզական հանրակցության ներկայացուցիչները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած ճեպազրույցում հայտարարել են, թե Ռուսաստանը փորձում է միջամտել 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի հասնի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրները:
Նշվում է, որ ճեպազրույցը կայացել է փետրվարի 13-ին, իսկ հաջորդ օրը Թրամփն այդ առնչությամբ խստիվ քննադատել է ազգային հետախուզության տնօրեն Ջոզեֆ Մագուայրին, որը մի քանի օր անց ազատվել է աշխատանքից: Հրատարակության տվյալներով՝ նախագահը կարծում է, որ դեմոկրատ կոնգրեսականները կարող են ստացված տեղեկատվությունն օգտագործել իր դեմ: