Չինաստանի իշխանությունները նշել են COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մեկնարկի ժամկետները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի գիտության և տեխնիկայի փոխնախարար Սյույ Նանպինը։
Նա նշել է, որ հիվանդության դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն 2020 թվականի ապրիլից ոչ շուտ։
«Պատվաստանյութը կհանձնվի կլինիկական փորձարկումների ապրիլի վերջին տասնօրյակից ոչ շուտ»,- ընդգծել է Սյույ Նանպինը։