Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Հրանտ Դինքին սպանած Սամասթը թուրքական դրոշով նկարվել է ժանդարմերիայի հրամանատարի ցուցումով

Ստամբուլում տեղի է ունեցել «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 2013-ին վերաբացված դատավարության հերթական նիստը:

Վերաբացված դատական գործին ներգրավված են պետական մի շարք նախկին պաշտոնյաներ ու ուժային կառույցների ղեկավարներ: Սամսունի ժանդարմերիայի նախկին հրամանատար Սերդար Յուջելը, որը որպես վկա է հանդես գալիս, խոստովանել է, որ Դինքին սպանած Օգյուն Սամասթին՝ ժանդարմերիայի շենքում լուսանկարվելու հրամանը ինքն է տվել: Նա սակայն ասել է, որ ինքը չի հրամայել Սամասթին նկարել Աթաթուրքի պաստառի ֆոնին՝ Թուրքիայի դրոշը պարզած:

Հակառակն է պնդել սակայն այդ ժամանակ Սամսունի ժանդարմերիայում ծառայող և Սամսունի ավտոկայանում հանցագործին ձերբակալած Բիրոլ Ուսթաօղլուն, որն այդ նկարում Սամասթի կողքին է կանգնած: Ուսթաօղլուն նշել է, որ թե՛ լուսանկարվելու, և թե՛ տեղն ընտրելու համար հրաման է ստացել վերադասից:

Հրանտ Դինքին սպանած Սամասթը ժանդարմերիայի հրամանատարի ցուցումով է նկարվել թուրքական դրոշով

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին սպանած Սամասթը դեպքի վայրից փախուստի էր դիմել, իսկ ավելի ուշ հայտնաբերվել ու ձերբակալվել էր Սամսունում:

Ձերբակալությունից հետո, տեղի ժանդարմերիայի բաժանմունք տեղափոխված Սամասթը, ժանդարմերիայի երկունծառայողի հետ լուսանկարվել էր թուրքական դրոշով՝ պատին ամրացված Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարի ֆոնին, որի վրա գրված է «Հայրենի հողը սուրբ է և չի կարող թողնվել ճակատագրի քմահաճույքին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում