Վաշինգտոնի դատարանը երեք տարի չորս ամսվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին, հաղորդում է CNN-ը։
Սթոունը մեղավոր է ճանաչվել կեղծ վկայություն տալու և ԱՄՆ կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու մեջ։
Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել իր նախկին խորհրդականին մեղավոր ճանաչելու կապակցությամբ։
Նա «երկակի ստանդարտների» դրսևորում է անվանել Սթոունին մեղադրանք առաջադրելը։