Լուրեր
2020 թվականին կան բոլոր նախադրյալները պահպանել տնտեսական աճի տեմպը․ նախարար

«ՀՀ Վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2019 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի նախնական տվյալները՝ ըստ այդմ՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2019 թվականին 2018 թվականի համեմատ աճել է 7,6 տոկոսով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց. «ՀՆԱ-ի աճը անակնկալ չէր մեզ համար: Տարին երբ որ ամփոփվեց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշները քննարկելու ժամանակ տարբեր գնահատականներով՝ ակնկալվում էր 7,5-8 տոկոս ՀՆԱ-ի աճ:

Մենք աննախադեպ որոշում ենք կայացրել, և 2019թ. չորրորդ եռամսյակում նախորդ տարիներից կուտակված ավելացված արժեքի հարկից 42 միլիարդ դրամ գումար վերադարձրել ենք տնտեսվարող սուբյեկտներին: Եթե այդ գումարը չվերադարձվեր տնտեսությանը, այլ մնար պետբյուջեում, ՀՆԱ-ի աճը կկազմեր 8,1 տոկոս»:

Նախարարի հավաստմամբ՝ ոչ միայն հաջողվեց խուսափել ռեցեսիայից, այլ նաև գրանցել ամենաբարձր աճը նախորդ տասներկու տարիների ընթացքում։ Տիգրան Խաչատրյանը նաև վստահեցրեց, որ 2020 թվականին կան բոլոր նախադրյալները տնտեսական աճի տեմպը պահպանելու համար:

«Մշակվող արդյունաբերությունն աճել է»,- նշեց մեր զրուցակիցը: Նա նաև հավելեց, որ ներդրումների ծավալը դեռևս անբավարար է, բայց խոցելի չէ: Նախարարի խոսքով՝ կառավարության ջանքերը արդյունքներ են տալիս: Կառավարությունը կարևոր նախաձեռնության է միացել:

Էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ՝ հեղափոխոխությունը բարձրացրել է Հայաստանի ճանաչելությունը աշխարհի քարտեզի վրա:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *