Thursday, 25 04 2024
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

Այդ փողերը դեռ աշխատում են պետության դեմ. վարչապետն ասել է թիվը՝ 1,5 միլիարդ

Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ առաջիկա հնգամյակում բանակի սպառազինության արդիականացման համար ծախսվելիք 2,5 միլիարդ դոլարից 1,5 միլիարդը պետք է ապահովվի հակակոռուպցիոն պայքարի արդյունքում, այդ թվում՝ տարիների ընթացքում հանրությունից յուրացվածը վերադարձնելու ճանապարհով: Սպառազինությանը հնգամյակում 2,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է 2018 թվականին՝ խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզչության ընթացքում: 2019 թվականին կառավարությունը ցուցադրել է սպառազինության էական համալրում: Տարեվերջին Հայաստանը ներկայացրեց ՍՈՒ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակը՝ 4 մեքենա, և նաև հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրներ: Միաժամանակ հայտարարվել է, որ եղել էր այլ էական համալրում, ինչը, սակայն, ռազմական գաղտնիության շրջանակում է: Դրան զուգահեռ, պաշտպանության նախարարը հունվարին հայտարարեց, որ ՍՈՒ 30 ՍՄ-ների նոր խմբաքանակը Հայաստան կգա մոտ ապագայում: Հայաստանի այդ ձեռքբերումները, անշուշտ, կենսական անհրաժեշտություն են պատերազմի պատրաստվելու և այդպիսով խաղաղություն ապահովելու բանաձևի շրջանակում:

Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը փաստորեն առաջին անգամ է հայտարարում, որ ազդարարված 2,5 միլիարդ դոլարի կեսից ավելին պետք է ապահովի հակակոռուպցիոն պայքարը կամ յուրացրածը վերադարձնելու գործընթացը: Այդ առումով, իհարկե, առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ ինչպիսի՞ն է պատկերը մինչ այժմ, որքա՞ն է վերադարձվել այդ պայմանական 1,5 միլիարդից, որքան է մնացել: Եվ արդյո՞ք միայն սպառազինությանն են ուղղվում այդ միջոցները, թե՞ նաև այլ հարցերի լուծման: Գլխավորը, իհարկե, հնչած հայտարարության մեջ այն է, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն որոշակիորեն բացում է հետհեղափոխական ներքին կյանքում ամենաքննարկվող թեմաներից մեկը, և բացում է այն Սահմանադրական հանրաքվեի գործընթացին զուգահեռ: Մի բան այստեղ, իհարկե, միարժեք է կամ աներկբա՝ անձնական հարստությունը, որ նախորդ իշխող համակարգի ներկայացուցիչները կուտակել են քառորդ դարի ընթացքում, պետք է վերադարձվի հանրությանը: Առայժմ պատկերն այնպիսին է, որ այդ հարստությունը, իհարկե, զրկված լինելով իշխանության լծակներից, այդուհանդերձ, զգալիորեն աշխատում է հասարակության դեմ՝ մթնոլորտ քայքայելու, պղտորելու, նաև հակապետական քարոզչություն ծավալելու առումով:

Այդ իմաստով, խորքային խնդիրը գուցե նույնիսկ էապես լուծված լիներ, կամ հարցը լիցքաթափված լիներ էապես, եթե հեղափոխությունից հետո այդ հարստությունը սկսեր ծառայել հանրությանն ու պետությանը, առանց մարդկանց նյարդերը քայքայելու տեղեկատվա-քարոզչական քաղաքականության, ինչն իր հերթին սադրեց իշխանության կոշտ պատասխան ու վարքագիծ, հետհեղափոխական իրավիճակը նետելով սև ու սպիտակի կամ նորի ու հնի միջև հարաբերություններ պարզելու ճահիճ, հետո փորձելով այդ ճահճում արդեն ներկայանալ իբրև քաղաքական հետապնդումների զոհ: Մինչդեռ, իրական զոհը շարունակում է մնալ պետությունը, քանի դեռ վերադարձված չէ այն, ինչը յուրացվել է պետության անվտանգությունից: Իսկ դա բացահայտվել է բոլորովին էլ ոչ հեղափոխությունից հետո:

Դա բացահայտվել է 2016 թվականի ապրիլի պատերազմին, երբ պարզ դարձավ, որ առաջնագիծը չի ունեցել անհրաժեշտ տարրական հագեցածություն, այն դեպքում, երբ ամեն մի պաշտոնյայի կամ օլիգարխի, այսպես ասած, անձնական թիկնազորը թերևս հագեցած է եղել առավել մեծ պաշտպանական կարողությամբ: Մեծ հաշվով, կառավարող նախկին համակարգի համապարփակ, այսպես ասած, իշխանական և ոչիշխանական թևերի կամ բևեռների «կռախը» եղել է ոչ թե հեղափոխությունը, այլ Ապրիլյան քառօրյան, երբ նրանք բոլորն առերեսվել են պետության ու հանրության հանդեպ սեփական մեղսակցությանը: Այն դեպքում, երբ մինչ այդ հենց անվտանգությունն էին դարձրել անձնական բարեկեցության ալիբի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում