Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Այլընտրանքային ինֆորմացիան անհրաժեշտ է հասարակությանը. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների ԽԱՊԿ 2011 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցը: ԽԱՊԿ-ը, 2010 թվականից սկսած, ներկայացնում է Հայաստանում ԶԼՄ-ների գործունեության դաշտի և խոսքի ազատության վիճակի մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ:

Ա. Մելիքյանը, խոսելով իրավական դաշտի փոփոխությունների մասին, անդրադարձավ հատկապես «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններին։ Դրա արդյունքում, ըստ նրա, վերացվեց այսպես կոչված ՙհովանոցային» թաքնված գովազդի արգելքը։ ՙԿանաչ լույս բացվեց օղու գովազդի համար, ինչը ցավալի է, տեսնենք թե դա ինչի կբերի»,- ասաց Մելիքյանը:

Ի տարբերություն 2011 թվականի առաջին եռամսյակի, երբ ֆիզիկական բռնություններ չեն գրանցվել, այս տարվա երկրոդ եռամսյակում եղել է բռնության երկու դեպք. մեկը Մարգարիտա Խաչատրյանի դեպքն է, մյուս աղմկահարույց դեպքը Արարատի մարզիչ Արկադի Անդրեասյանի հետ է կապված, երբ վերջինս բռնություն էր գործադրել ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանի նկատմամբ։

«Առհասարակ, մեր հասարակության մեջ խոսքի քննադատության հանդուրժողականությունը շատ ցածր վիճակում է»,- նշեց Մելիքյանը: ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ ճնշումների 6 դեպք է գրանցվել, 2 դեպք էլ գրանցվել է տեղեկությունների տրամադրման խախտման հետ կապված։ Առաջին եռամսյակի համամեմատ, նվազել է լրագրողների նկատմամբ ճնշումների թիվը՝ 15-ից դառնալով 6: Վերջինս օրինակ բերեց «Իրավունք»-ի թղթակից Գայանե Զարգարյանի դեպքը: ԽԱՊԿ նախագահը խոսեց նաև վերջին շրջանում կրոնական կազմակերպությունների, օրինակ՝ Եհովայի վկաների ակտիվացման մասին։ Նրանք հայտ են ներկայացրել «Շանթ» և Հ1 հեռուստաընկերությունների դեմ: «Ազատ խոսքը, այլընտրանքային ինֆորմացիան պետք են հասարակությանը, պետք է սատարել լրագրողական կազմակերպություններին»,- եզրափակեց Ա. Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում