Saturday, 25 09 2021
18:08
Ռոնալդուն 300 հազար եվրո արժողությամբ նոր մեքենայով է գնացել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա
5 երիտասարդ նորեկ «Արարատում»
Վարազդատ Հարոյանը տեսաուղերձով դիմել է հայ երկրպագուներին
Քանի միլիոնանոց ֆուտբոլիստ է խաղում Հայաստանի ազգային հավաքականում
Խոակին Կապառոսը հանդիպել է Հովհաննես Չեքիջյանի հետ
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմն աշխարհի առաջնությունում
Վարազդատ Հարոյանը հայտավորվել է «Բարսելոնայի» հետ հանդիպմանը
Ռուսները կրկին ափսոսում են․ Որոշումներ ի շահ Հայաստանի․․․
18:59
Արսեն Զախարյանը կարող է հայտնվել Բունդեսլիգայում
«Արարատի» հարձակվողը կարիերան կշարունակի Հունգարիայում
Պրեմիեր լիգա․ «Նոան» հաղթեց արտագնա խաղում
Հայաստանի պատանեկան հավաքականը հավաք կանցկացնի
Արթուր Ալեքսանյանի և Կարապետ Չալյանի տղամարդկային որոշումը․․․
«Արարատը» հաղթեց և հավասարվեց առաջատարին
14:26
Մի շարք սպորտսմենների պատվավոր կոչումներ է շնորհվել
Ճգնաժամային հրաժարական․ Ինչ է կատարվում Հայաստանի չեմպիոնի հետ
12:34
Իսպանական Լա լիգայի շնորհավորական ուղերձը
VBET Պրեմիեր լիգա․ «Ալաշկերտը» կրկին չհաղթեց
Ինչպես է Արմեն Մաշակարյանը հաղթում ադրբեջանցի մրցակցին
Հայաստան – Լեհաստան հանդիպման տոմսերը վաճառքում են
Հրմշտոց ու տուրուդմփոց․ Քանի մարդ կզրկվի Հայաստան-Գերմանիա հանդիպումը դիտելուց
Վահան Բիչախչյանի դուբլը
Հայաստանի ազգային հավաքականի դիրքը ԱՊՀ-ում և տարածաշրջանում
Բռնցքամարտը կհանվի՞ Օլիմպիական խաղերի ծրագրից
14:36
Հայ գեղասահորդները կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար
VBET Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Լեռնային Արցախին»
17:10
Օլիմպիական խաղերին մասնակցած և հաղթած մարզիկների պարգևավճարները կավելանան
Քանի հայ ֆուտբոլիստ է խաղում Եվրոպական թոփ լիգաներում
14:52
Ոչխարների պատճառով Ռոնալդուն փոխել է առանձնատունը
Հայաստանի ազգային հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ո՞վ է կանգնած պայմանավորված խաղերի հետևում. Ինչ կփոխվի Վանեցյանի հեռանալուց հետո․․․

Անցյալ տարվա սկզբին մեծ ոգևորություն ապրեցինք, երբ հայտնի դարձավ, որ ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությանը մասնակցելու են 17 թիմեր: Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո մեր երկրում «սնկի պես» սկսեցին բազմանալ ֆուտբոլային ակումբները։ Հեռանալուց առաջ Հայրապետյանը հայտարարել էր, որ իր համար միակ նախընտրելի թեկնածուն Արթուր Վանեցյանն է, որը զբաղեցնելով ԱԱԾ տնօրենի պաշտոնը` կարող է արմատախիլ անել պայմանավորված խաղերի կամ, այսպես կոչված, ֆուտբոլային առուծախի արատավոր երևույթը։

Իսկ ինչ տեղի ունեցավ Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Հայաստանի առաջին խմբի առաջնության արդյունքների վրա հայացք նետելիս, մեղմ ասած, հիասթափություն ես ապրում: 7:0, 8:0, 8:2 և նմանատիպ հաշիվներն արդեն իսկ սովորական են դարձել: Խոստովանենք, որ այս երևույթն ինչ-որ տեղ սպասելի էր, քանզի միանգամից մեծ թվով նոր թիմերի ներգրավումը առաջնությանն ուղղակի չէր կարող հաշիվների տեսանկյունից բալանսավորված ընթացք ապահովել:

Ամենամտահոգիչը, սակայն, գրանցվող ֆուտբոլային հաշիվները չեն: Անցյալ տարի մամուլում հերթական հրապարակումը եղավ արատավոր երևույթի մասին: Մասնավորապես, նշվում էր, որ Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, համաձայն որոնց՝ «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների մասնակիցը նախնական համաձայնությամբ կանխորոշել են խաղի ելքը՝ ձեռնտու հաշվով, ինչի համար կատարվել են խաղադրույքներ, որի արդյունքում «Վիվարոբեթ» բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի վնաս: Տեղի ունեցածից հետո ուղղակի ի չիք է դառնում այն պնդումը, որ Հայաստանի առաջնությունում պայմանավորված հանդիպումներ անցկացնելու երևույթն այլևս վերացել է: Ավելին, միանգամից բազմաթիվ նոր թիմերի հայտնվելը ստիպում է ենթադրել այն մասին, որ խարդախությամբ ֆուտբոլային հանդիպումների միջոցով փող աշխատելու համակարգը մեր երկրում պարզապես ծաղկում է: Երկրպագուների շրջանում շատ է խոսվում նաև, որ պայմանավորված հանդիպումներ է անցկացնում Բարձրագույն խմբում ելույթ ունեցող թիմերից մեկը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հատկապես առաջին խմբի թիմերում այսօր քիչ չեն ռուս կամ ուկրաինացի ֆուտբոլիստները: Հավատացեք, որ ամենևին էլ տրամաբանական չէ, որ ՌԴ-ից կամ Ուկրաինայից ֆուտբոլիստը գա և ամսական 2-3 հարյուր դոլար աշխատավարձով ելույթ ունենա հայկական երկրորդ լիգայի թիմում: Մեր տեղեկություններով՝ նախկին ԽՍՀՄ երկրներում և հատկապես Ուկրաինայում գոյություն ունեն ֆուտբոլիստների խմբեր, որոնք զբաղվում են, այսպես ասած, խաղեր սարքելով: Որոշ ակումբների ղեկավարներ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելով և ներգրավելով թիմում՝ սկսում են խաղեր սարքելու խարդախ գործունեություն: Պայմանավորված հանդիպումների վրա խաղադրույքներ կատարվում են հիմնականում Հայաստանից դուրս ասիական երկրներում: Բնական է, որ խոսքը չի վերաբերում նորաստեղծ բոլոր թիմերին: Այդ ակումբների ղեկավարների շարքում կան մարդիկ, որոնք միանգամայն արդար մղումներով են մուտք գործել հայկական ֆուտբոլ և լուրջ ներդրումներ են անում:

«Մասիս» ակումբի հետ տեղի ունեցածը պետք է լուրջ ազդակ հանդիսանար իրավապահների համար, բայց․․․ Ո՞վ է այս ընթացքում պատասխանատվության ենթարկվել պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու համար։ Ո՞վ է մեր երկրում կանգնած պայմանավորված խաղերի հետևում։ Փաստն այն է, որ Վանեցյանի՝ ֆուտբոլում հայտնվելուն պես խաղերի առուծախն ուղղակի բում ապրեց։ Կվերանա՞ արդյոք այս երևույթը հիմա, երբ Վանեցյանն այլևս ՀՖՖ նախագահը չէ։ Լիահույս ենք, որ մոտ ապագայում գոնե կբացահայտվեն մեր ֆուտբոլի հեղինակության վրա ստվեր գցող խմբավորումները։ Արատավոր երևույթին կոշտ արձագանք չտալու դեպքում Հայաստանի առաջնությունը կարող է դառնալ «ղումարբազության» կենտրոն: Կարծում ենք՝ նաև մարզական խաղերի խարդախության մասին օրենքում պետք է հստակություն մտցվի:

2018 թվականը հայկական ֆուտբոլի համար սկսվեց սկանդալով: Մասնավորապես, Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ կասկածներ ունենալով, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի առաջին խմբի 2017/18 մրցաշրջանի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է 5։0 հաշվով, պայմանավորված է եղել։ Ավելի ստույգ՝ ՀՖՖ նախագահը հայտնել է, որ հանդիպման՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։ Կան կասկածներ, որ հանդիպման արդյունքի վրա ազդելու նպատակով խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ։ Այն մասին, որ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում պայմանավորված հանդիպումներ լինում են՝ խոսվում է վաղուց: Խոսում են հիմնականում խաղադրույք կատարող կամ բուքմեյքերական ընկերությունների հետ կապ ունեցող անձինք: Շատ բուքմեյքերական ընկերություններ պարզապես խաղադրույքներ չեն ընդունում Հայաստանի առաջին խմբի առաջնության հանդիպումների վրա՝ լուրջ կասկածներ ունենալով, որ դրանք «ծախված են»:

Պայմանավորված հանդիպումները կամա թե ակամա ստվեր են գցում նաև այն թիմերի վրա, որոնք կապ չունեն «մախինացիաների» հետ: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո գործում են բավական լուրջ կենտրոններ, որոնք հետազոտությունների միջոցով ջրի երես են հանում պայմանավորված խաղերը: Հայաստանի առաջին խմբի առաջնությունում խաղում են պատանի և երիտասարդ ֆուտբոլիստներ: Ոմանց կեղտոտ խաղերը բնականաբար ազդում են թե՛ նրանց հոգեբանության և թե՛ կարիերայի վրա: Իրավիճակը կարելի է փրկել միայն պայմանավորված խաղերի հեղինակներին, մասնակիցներին խստորեն պատժելով: Իսկ թե իրականում ովքեր են կանգնած արատավոր այս երևույթի հետևում, հուսանք՝ կպարզեն իրավապահները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում