ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը տղա է ունեցել, նրան անվանել են Հայկ:
Ապագա Հայոց բանակի զինվորը՝ Հայկը, ծնվել է Էրեբունի հիվանդանոցում, վիրահատությունը կատարել են «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն, դոցենտ Անդրանիկ Պողոսյանը և բժշկուհի Աննա Մալումյանը։
Թագուհի Թովմասյանը իրեն լավ է զգում, նրա տղան 3.5 կգ է ծնվել։
Հայկը Թագուհու երկրորդ երեխան է: 2018 թվականի մարտի 20-ին ծնվել էր մեր գործընկերոջ առաջնեկը՝ Հասմիկը։